Բացեցի աչքերս:Վերցրեցի բջջայինս,որպեսզի տեսնեի,թե ժամը քանիսն է:
- Ուշ է,առաջին առավոտն է,որ այսքան ուշ եմ զարթնում քնիցս:
Մեր երեկվա վեճից հետո,այս առավոտը մնացած առավոտներից տարբերվում էր:Ես արթնացել էի ամեն ինչից հիասթափված:
- Հոգնել եմ այս անիմաստ վեճերից,ինչքան կարելի է հիմար լինել:
Վեր կացա անկողնուցս,գնացի խոհանոց,ինձ համար սուրճ պատրաստելու,ինչպես ամեն առավոտ:
- Իմ առավոտյան սուրճ,դու այսօր այնքան սև ես,սիրում եմ քեզ(թեթևակի ծիծաղելով):Մոտեցա պատուհանին:Անձրևոտ և մութ եղանակ էր:Այս ամեն ինչը ինձ հուշում էր վատ օրվա մասին,ես գիտեի,որ այսօր մի բան է պատահելու:
- Անձրևի կաթիլներ:Այնքան նման եք իմ գիշերվա արցունքների կաթիլներին:
Մոտեցա սուրճս վերցնելու:
- Ինչու՞ այսքան շուտ սառեցիր,ես քեզանից ընդամենը 5 րոպե բացակայեցի:
Բջջայինիս հաղորդագրություն եկավ:Վերցրեցի:Գրված էր՝<>:
<> -սա այն արտահայտությունն է,որը հանդիպում է շատ շատերի կյանքում:
Ես սրտիս ասել էի,որ հանգիստ ընդուներ այս լուրը:Ես գիտեի:Սակայն չկարողացա ինձ զսպել:Աչքերիցս արցունքները այնպես արագ էին թափվում,ինչպես դրսում տեղացող անձրևի սառը կաթիլները:
- Ահա,իհարկե:Ուղղակի ընկերներ,իհարկե:Այո:
Ես չէի կարողանում խոսել:
- Սի՛րտ:Ես քեզ հետ զրուցել էի:Ես քեզ խնդրել էի:Սի՛րտ,ինչու՞ ես լալիս,չէ՞ որ ես քեզ պատրաստել էի այս լուրին:
Բջջայինս ցած գցեցի և արագ գնացի լոգարան:Անընդհատ ջուր էի շփում երեսիս,որպեսզի մի քիչ ուշքի գամ,հանգստանամ:
- Հանգստացի՛ր:Սի՛րտ,մենք ուժեղ ենք չէ՞:Սի՛րտ,ես քեզ պատրաստել էի այս լուրին:
Այդ պահին կողքիս նկատեցի կտրող գործիք:Վերցրեցի:
- Այլևս չեմ կարող,ես ուժ չունեմ:Ես հիմարի մեկն եմ:
Այնպես էի ուզում սպանել ինձ:
Բայց...
- Սի՛րտ,ես կդիմանամ,ես կպայքարեմ,ես չեմ կարող:Սա հիմարություն է:
Ես ինքս ինձ հանգստացնելով,դանդաղ ձեռքիցս ցած գցեցի կտրող գործիքը:Ձեռքերս դողում էին:
Դուրս եկա լոգարանից և մոտենալով մահճակալիս,արագ պառկեցի:Արցունքի աղի կաթիլներն անընդհատ հոսում էին այտերիս վրայով:Ամբողջ մարմինս դողում էր:Սիրտս կարծես չէր բաբախում...
Ցերեկվա ժամը չորսն էր:Ես քնեցի...
Ժամերն անցում էին:
Ժամը յոթն էր,երբ աչքերս շատ դանդաղ բացեցի:Վեր կացա անկողնուց:Կանգնեցի հայելու առաջ:Հայելին չէր ծիծաղում այն ժամանակվա նման,նա տխուր էր:
Ես հասկավել էի,որ մեր սերն արդեն անցյալ էր և այն ներկա այլևս բերել չեմ կարող:
- Ես գիտեմ,կյանքս դեռ առջևում է,ես առանց քեզ էլ կարող եմ ժպտալ,և առանց քո անխիղճ սրտի էլ կարող է իմ սիրտը բաբախել:
- Վերջ:Պետք է ամեն ինչ զրոյից սկսել:Ես կփոխեմ ինձ:
Մեր բաժանումից անցավ 2 ամիս:Նա ինձ համար սովորական մարդ էր դարձել:Ես ուրախ էի:Իմ ընկերները ինձ օգնեցին մոռանալ նրան:
Ամեն քայլ անելուց առաջ լավ մտածում էի,շատ զգույշ էի արդեն,ես բոլորի ասածներին չէի հավատում այն ժամանակվա նման:Ես հասկացել էի ամեն ինչ...
Եվ կարծես թե արդեն գտել էի մեկին,ով ինձ իսկապես սիրում էր,ես դա տեսնում էի նրա աչքերում,երբ նրանք ինձ էին նայում:
- Սի՛րտ,մենք հախթահարեցինք այս ճանապարհը,մենք ուժեղ էինք:Գիտես ինչ,ես ուրախ եմ,որ այս ամեն ինչը կատարվեց իմ կյանքում,քանի որ եթե չլիներ,ես կմնայի այն առաջվա հիմարիկ աղջիկը-ասացի ես քմծիծաղ տալով...