Այսօր փորձեցի կրկին գրել,սակայն նախքան գրելը փորձում էի հասկանալ որոշ բաներ:
Լուռ նստած,խորը հայացքով նայում էի տան անդամներին,նրանց կատարած գործողություններին:Ես հասկացա,թե ինչ հետաքրքիր էակներ են մարդիկ:Փորձեցի ավելի ուշշադրություն դարձնել այն ամենին,ինչը մանրուք է թվում բոլորիս:
Լուռ փնտրտուքներից հետո միտքս խճճվեց:Եվ հենց այդ պահին ինքս ինձ հարց տվեցի.
-Մի՞թե այսքան տարօրինակություններ կան մեր շրջապատում:

Այնքան անսովոր էր թվում ամեն ինչ:Սակայն մենք չնկատելու ենք տալիս այդ տարօրինակությունները:Ապրում ենք ռոբոտների նման կարծես:
Այսօր ցանկանում էի մի քիչ փոխել օրս: Համակարգչով զբաղվելու փոխարեն միացրեցի հեռուստացույցը:Մեջբերումներ՝.1 ալիք-սերիալ-լաց,2 ալիք-սերիալ-առևանգումներ,3 ալիք-սերիալ-սպանություններ...Ավելի լավ էր զբաղվեի համակարգչով:
Այսօր փորձեցի դուրս գալ զբոսնելու ժպիտիս հետ միասին:Հաճելի էր,բայց միայն ժպտալը,ուրիշ ոչինչ,ժպիտս չարաշահողները հաճելի չէին: Հաճելի չէին նաև դրսում տխուր քայլող դեմքերը,խամրած ժպիտները: Հետզհետե կորավ դեմքիս պայծառությունը:Ես կորցրեցի ժպիտս...Գլուխս կախեցի և ճանապարհս շարունակեցի դանդաղ քայլերով:
Քիչ հետո մի նստարանի հանդիպեցի՝ դատարկ ու լքված:Մոտեցա և նստեցի:
- Սառն ես ու արտասովոր...
Նայում էի աչքիս առջև անընդհատ անցնող մարդկանց,մեկը տխուր,մյուսը ուրախ...
Դեկտեմբերյան օր էր,արևոտ,բայց և այնպես ցուրտ,օդի սառնությունը չէր նահանջում:
Մոռացել էի,այսօր պետք է փորձեի ինչ-որ հետաքրքիր բան ստեղծագործել բլոգիս համար:Մոտս չստացվեց,կներեք:Ցավոք ինձ մոտ այսօր ոչինչ չստացվեց՝ ժպտալ,դիտել հեռուստացույց,զբոսնել բարձր տրամադրությամբ...
Երևի պատճառը ես էի...կներեք մարդի՛կ...

Մի քիչ շեղվեմ թեմայից...
Ցանկանում եմ անդրադառնալ մարդկանց,տողերիս մեջ չփորձեք փնտրել հատուկ անուններ,ես ոչ-ոքի չեմ նշի:
Ինձ որոշ ժամանակ է արդեն ինչ հետապնդում է այս հարցը՝ ինչու՞ են հիմարներն այդքան համարձակ:Գուցե հասկանաք հարցիս իմաստը,և գուցե չհասկանաք,բայց երևի միայն ինձ չէ,որ հետապնդում է այս հարցը՝ առանց իր պատասխանի:
Օրեցօր ավելի է բարկացնում այն,որ ոչ-ոք չի կարողանում պատասխանել իմ այդ հարցին:
Օրինակ ես ինքս ինձ չեմ համարում չափազանց շատ գիտելիքներով լի մարդ,ինձ երբեք չեմ դասել ու չեմ դասի դիմացինիցս ավելի բարձր...Կցանկանայի մեջբերել Սոկրատեսի խոսքերը՝«Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ»,և ինչպես գիտենք,այս խոսքերի համար նրան համարեցին ամենաիմաստուն մարդը:Կցանկանայի նաև,որ հենց այդ «համարձակ հիմարները» օրերից մի օր կարդային այս խոսքերը,և հասկանային,որ ամեն ինչ միայն համարձակությամբ և ՓՈՂՈՎ չէ,որ լուծվում է,պետք է նաև այդ ամենի հետ մեկտեղ ունենալ հավասար գիտելիքներ...
Ինձ թվում է իմ այս նյութով ոչ-ոքի չվիրավորեցի,և ինչպես տեսաք ես հատուկ մարդկանց համար չէի գրել այս ամենը,քանի որ այդ հատուկ մարդիկ շատ- շատ են...
Մի՞թե կարելի է չնկատել այսքան տարօրինակությունները,որոնք կատարվում են մեր շուրջը:
Ես ցնցված եմ...