Փոլ Մքարթնին ելույթ էր ունենում Բրազիլիայում՝ 50հազարանոց լսարանի առջեւ, երբ հազարավոր մորեխներ հայտնվեցին, որոնցից մի քանիսը տեղավորվեցին երգչի ուսերին։ Ու երբ նա արտասանում էր ՙՀեյ, Ջուդի՚ բառերը՝ And any time you feel the pain, hey, Jude, Don't carry the world upon your shoulders... Այսինքն՝ ՙԱմեն անգամ երբ ցավ ես զզում, մի կրիր ողջ աշխարհն ուսերիդ վրա...՚, Մքարթնին ցույց տվեց իր ուսերին նստած ծղրիդներին... Լավ ստացվեց... Տաըանդավորների մոտ միշտ լավ է ստացվում...