Դառնամ ճայ, սավառնեմ երկնքում,տեսնեմ քեզ ամեն օր, ամեն պահ: Երբ տխուր ես,դառնամ անձրև և կաթիլներովս սփոփեմ մարմինդ,դիպչեմ աչքերիդ, հետո այտերիդ, համբուրեմ շուրթերդ ու նոր վայր ընկնեմ:

Թող դառնամ ես արև, որ շողերովս ջերմացնեմ հոգիդ,ապրեմ այնտեղ մինչ մայրամուտ,զգամ քեզ, քո հույզերը, կիրքդ, ցանկությունդ: Ինձ մոտենաս ու շողերս թափանցեն քո աչքերը,այրեն ու հանգչեն:

Թող դառնամ ես քամի,որ փաթաթվեմ քեզ, համբուրեմ ու ուրվական դառնամ: Ես լինեմ նպատակդ ու իմ ուժով առաջ տանեմ,որ հասնես քո նպատակին:Լինեմ սառը օդ, որ շնչես ինձ ու ինձնով ապրես:

Դառնամ ես քուն ու նվիրեմ երազ,որ տեսնես այս սև աշխարհում կա միայն սեր լուսավոր: Դառնամ մեկը,ով կապրի քեզ համար սիրով այս անկեղծ ու անմար...

Դառնամ ընծա,ու պատահաբար ինձ նվիրեն քեզ:
Թող դառնամ ես սեր...