14:29
«Հանեք միջնադարը հոգևորականների մեջից»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրտս այդպես էլ զգում էր, որ էդ ՄԱԿ-երում ու Եվրոպաներում փիլոն չեն սիրում ու նրանք են փիլոնազրկում:

Իսկ այժմ՝ լուրջ. Հայ առաքելական եկեղեցին հոգևորականներ պատրաստող ճեմարաններում պարտավոր է մտցնել ՀՀ Սահմանադրութուն առարկան, որպեսզի ճեմարանն ավարտած ու հոգևոր ծառայության անցածները խաբար լինեն երկրի Սահմանադրությունից, գործեն դրա շրջանակներում, որպեսզի չգնան ու բեխաբարի նման ԱԺ դիմաց ասեն՝ պահանջում ենք թույլ տալ խնկարկել ԱԺ ամբիոնը, այն դեպքում, երբ ոչ մի օրենքով դա անել չեն կարող, ոչ մի օրենքով նման ընթացակարգ չկա, ոչ մի օրենքով դա թույլատրող պաշտոնատար անձ չկա:

 

Այլապես թուղթուգիր հանող Վարսիկն էլ կարող է պահանջել, որ ԱԺ ամբինոի վրայի թուղթուգիրը հանի ու այսպես շարունակ: Կրթեք բոլորին, որ մեր եկեղեցին էլ բարձունքի վրա մնա, որ մեզ, մեր եկեղեցուն ու մեր հավատքը մեր աչքերում ծաղր չդարձնեն: Հանեք միջնադարը հոգևորականների մեջից»:

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս