Սիրիայի տարածքում քրդերի դեմ Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հարցում կա շահերի մասնակի կամ իրավիճակային համընկման հնարավորություն Իրան-Սիրիա տանդեմի և մյուս կողմից Իսրայելի միջև։

 

Հայտնի է, որ Իսրայելը շարունակում է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի քրդական շարժումներին, և պաշտոնական Անկարայի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնումը Սիրիայի քրդերի դեմ տրամաբանորեն շահավետ սցենար չի ընկալվում Թել-Ավիվի կողմից՝ նամանավանդ թուրք-իսրայելական լարված հարաբերությունների համատեքստում։ Ավելին, Իրանն իր հերթին է մտահոգված Սիրիայի տարածք թուրքական ռազմական ներխուժման հետ կապված, և արդեն որոշակի կիրառական քայլեր են ձեռնարկվում ստեղծված իրավիճակին համարժեք հակազդման ուղղությամբ. այդ համատեքստում նշեմ, որ արդեն ուղղակի ռազմական բախումներ են սկսվել Սիրիայի տարածքում սիրիական և թուրքական զինված ուժերի միջև։

 

Ստեղծված իրադրությունում կարևոր է հասկանալ, թե որքանով կողմերը կկարողանան օգտագործել շահերի իրավիճակային համընկման այդ հնարավորությունը, կամ կկարողանա՞ն արդյոք օգտագործել այն առհասարակ, թե ոչ։