Պայքարը շարունակվում է,,,
Երեկ չէ առաջին օրը իմացանք, որ Հայաստանում հոխորտացող մի մարդ կա ում անունը Ռոբերտ Նազարյան է, ով հոխորտալով հանդերձ 1-ին դասարանցու հնազանդությամբ ձեռք է բարձրացնում լույի թանկացման համար: Ռոբերտ Նազարյանը կնոպկա սեղմոմղ պատգամավոր դառնալու մեծ պոտենցյալ ունի: Բիբինն ասեց Նազարյանն արեց:
Առաքել Մովսիսյանն ու Սաքունց Արթուրը միմյանց դեմ են դուրս եկել: Այս դիմակայությունից ով էլ տուժի մարդիկ շահելու են, բայց ես Առաքել Մովսիսյանի կողմից եմ, ինչ ուզում է լինի, ով ուզում է լինի սաքունցից հաստատ լավը կլինի: Այնպես, որ մի երկու կիլո Ադի-Բուդի ենք վերցնում ու սկսում ենք հետևել պայքարին:
Մարդկանց մի հատված սկսեց քննադատել Քրքր Քրքոյանին: Նայում եմ ու ինքս իմ մեջ մտածում եմ, թե ուր է գլորվում մարդկությունը: Այդ մարդը կարող էր ընդհանրապես մատը մատին չտալ ու Հայաստանի անունն էլ կարող էր չհիշել, բայց արեց, հիշեց, երևի թե դրա համար էլ քննադատում են: Նորից եմ կրկնում, մարդը ամենահամեստ ապրելակերպից, հասել է ամենալավ ապրելակերպին, բայց մարդ է մնացել. փողը նրան չի կուրացրել: Դուք էլ հասեք այդ աստիճանի հետո կխոսենք, թե չէ 300 դրամ ավել եք ունենում ծովը ծնկներիցտա դառնում, կողքիններին էլ չեք ուզում տեսնեք:
Էդգար Խաչատրյան