00:21
Կարեն Անտաշյան. «Հաց են ուտում ու ծխում կամ շնչում ուրիշի ծուխը»

Անցյալ դարի 40-ականներին պզուկոտ պատանիներին բուժում էին ռադիումի փոքր չափաբաժնով ճառագայթելով, հետագայում այդ երեխաներից շատերը մահացան քաղցկեղից։ Հիմա էլ ծխողներն են իրենց ձանձրույթը փորձում քաղցկեղով հաղթահարել:

Սա հիշեցի ծխելու իրենց իրավունքը հիվանդագին պաշտպանող ընկերներիս առիթով։ Նիկոտինային կախվածությունը, սոցիալական անգիտակցական վարքը կամ անգամ գիտակից ինքնաթունավորումը հիմնարար իրավուքների տեղ սղցնող ձեր կլասիկ ցավը տանեմ, դուք ոչ միայն ձեր երկրորդային ծխով ուրիշներին եք թունավորում, այլ նաև սնում եք ծխելու անհեթեթ մշակույթի երկարակեցությունը։ Վերջը, իմ աջակցությունն եմ հայտնում փակ տարածքներում ծխելն արգելող առողջապահության նախարարության և կոնկրետ Arsen Torosyan-ի նախաձեռնությունը։

Հրաշալի նախագիծ է, իմ ու մեր ընատնիքի կողմից երկար սպասված։ Ծխաղտոտվածության մակարդակն իրոք, ահավոր է Հայաստանում` ուր մտնում ես ծխահարված դուրս ես գալիս, ծխախոտի ծուխն այն աստիճան է օրինաչափ դարձել սննդի օբյեկտներում, որ մարդիկ իրենց երեխաների հետ հանգիստ նստած հաց են ուտում ու ծխում կամ շնչում ուրիշի ծուխը, ցանկացած հայկական խնջույք կես ժամից վեր է ածվում ապխտարանի, պետք է վերջ տալ էս կործանարար մշակույթին։

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս