Թուրքիայի 2015թ. խորհրդարանական ըտրությունների արդյունքները շոկի մեջ գցեցին թուրքական իշխանությանը : Ճիշտ է , խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել իշխող ԱԶԿ-ն, բայց թեկուզ ազգայնական շարժում կուսակցության հետ էլ կազմեր կոալիցիա, միևնույն է խորհրդարանում չուներ այն բավարար թվով պատգամավորները, որով կկարողանար անհրաժեշտ որոշումներ ընդունել և կառավարում իրականացնել :

 

Էրդողանը ընտրությունները չեղարկեց , նշանակեց խորհրդարանական նոր ընտրություններ և այս անգամ խոչընդոտ ստեղծեց քրդամետ ժողովրդա-դեմոկրատկան կուսակցության համար իրականացնելու քարոզարշավը: Հատկապես ԺԴԿ-ն նույն ինքը, HDP-ն չկարողացավ քարոզչություն իրականացնել սևծովյան տարածաշրջանում, այստեղ անգամ չուներ շտաբներ, քանի որ բոլոր շտաբները հրկիզվեցին, իսկ ով աշխատում էր HDP-ի օգտին՝ պատժվում էր: Արդյունքում ԱԶԿ-ն խորհրդարան մտավ պատգամավորական այնպիսի մանդատով, որ նույնիսկ անհրաժեշտություն չեղավ ԱՇԿ-ի հետ կոալիցիա կազմել :

 


Սահմանադրական փոփոխություններին անհրաժեշտ արդյունքն ունենալու համար, խորհրդարանական փորձը նկատի ունենալով, Էրդողանը սկսեց ձերբակալել նախ HDP-ի ակտիվին, այնուհետև պատգամավորներին, ձերբակալումների ալիքն հասավ ընդհուպ HDP-ի ղեկավար կազմին : Սահմանադրական փոփոխություններին դեմ քրդամետ HDP-ին Էրդողանը փորձ է անում այս կերպ հեռու պահել այդ կուսակցությանը էֆեկտիվ գործելուց, ինչպես նաև ավելորդ գլխացավանք առաջացնելուց հանրաքվեի արդյունքները կեղծելիս :

 

Կարեն Հովհաննիսյան