Երեկ հայ ժողովուրդը հարգանքի տուրք էր մատուցում 1500000 անմեղ զոհերին: Ապրիլի 24-ւն մահացավ նաև Կոստանդին Օրբելյանը: Մարդ ով հայի անունը բարձր էր պահում, մարդ ում ճանաչում էր աշխարհը, ով միշտ պարզճակատ էր, նա համաշխարհային մեծ ժառանգություն թողեց աշխարհին ու հեռացավ հանգիստ, ոչ ոքի չանհանգստացնելով:
Ապրիլի 24-ին չէ, որ մենք պետք է հիշենք անմեղ զոհերին: Ապրիլի 24-ին Կոստանդնապոլիսում 600 հայ մտավորականներ կոտորվցին անմարդկային ձևով, այդ է պատճառը,որ մենք ապրիլի 24-ը համարում ենք հայոց մեծ եղեռնի հիշատակման օր:Բայց ամեն օր կարելի է հիշել անմեղ զոհերին, որովհետև տարին 365 օր հայ էր կոտորվում թուրքիայում:
Ծիծեռնակաբերդ բարձացողները իրար նկատողություններ էին անում, սենց մի պահեք ձեզ, այնպես մի պահեք: Իրականում բոլոր նկատողությունները տեղին են, բայց եթե մարդը ինքը չի գիտակցում օրվա խորհուրդը էլ ինչ ասես այդպիսի մարդուն, միևնույնն է որքան ուզում ես ասա, ինքը չի հասկանալու:
Օբաման կասի՞ ցեղասպանություն բառը, թե՞ ոչ: Իհարկե չի ասի, ԱՄՆ-ն այն տեսակն է, որ թքած ունի մարդկային կյանքերի վրա, կարևորը իր շահերն են ու այս պարագայում չես էլ կարող մեղադրել նրանց, իրենք իրենց պետությունը, բայց գոնե սուտ բառեր չասեն:

 

 


Էդգար Խաչատրյան