Կրքեր...
ԱԺ-ում կրքերը թեժ են, սակայն ոչ մի լուրջ բան, սա անձնական պայքար է կուսակցությունների միջև: Մեկը ցանկանում է ոլորտին վերաբերվող հարց քննարկել, մյուսները չեն լսում ու սկսում են սադրել, ու ոլորտի մասին քննարկումը մղվում է 2-րդ պլան: Այդ ԱԺ պայքարը անցնում է ՖԲ ու ստատուս է, որ գրում են, ճիշտ սխալ տեղին անտեղի, ի՞նչ կապ ունի կարևորը գրեն ու ստեղ կամ ընդեղ աչքի ընկնեն: Ժողովուրդ ջան դուրսը իրար տեսնել կա: Հայաստանը փոքր է մի տեղ իրար հետ հարսանիքի գնալ կա:

Արամ-ի խոսքերը շատ են վիրավորել Կոնչիտային ու նա պատասխան ել է Արամին: Արամ ջան դու արդեն ոչ թե Եվրոտեսիլյան պայքարի մեջ ես այլ անձնական, զգույշ եղի Եվրոպա տեղ էտ տրանսներին տեղ մեղ են տալիս, մի ձև համոզի բեր Հայաստան, որ հանգիստ հետը խոսենք: Բայց նենց կանես Սաքունցը ու իրա շրջապատը չիմանա, իրանքել Եվրոպա տեղի շպիոն են:

Ուկրաինայում դեպքերը զարգանում են շատ անհասկանալի ու միաժամանակ կանխատեսելի ձևով: Այդ զարգացումների ֆոնին Հայաստանում կրկին վելուծություններ են սկսվել, թե ինչպիսի՞ն կլինի Ուկրաինայի ապագան: Եթե այսպես շարունակվի հաստատ կլինի շատ վատ, որովհետև իրավական ոչինչ այնտեղ այլևս չկա ու բոլորը ասում են որ Վենդետա է լինելու: Դե հիմա Ուկրաինայի միացյալ ընդդիմությունը իրար մեջ իրար են ուտում: Տեսնենք ով ավելի «մարդասեր» կլինի ուկհաղթի:

Երեկ դերասանի միջազգային օրն էր: Սա ևս կապվեց երեկ քաղաքականության հետ, բայց պետք է ասեմ, որ մենք բոլորս դերասան ենք ու մեր կյանքը առանց սցենար խաղ է, պահի տակ նոր անտրակտներով , որը վերջում վերջանում է շատ տրամաբանական ձևով: Ու ծնունդից հետո կյանքում միակ հաստատ բանը դա վերջն է: Խաղացեք ձեր դերը պատվով, որ հետո ձեզ հիշեն բարի ժպիտով:

 

 

Էդգար Խաչատրյան