Նոր Տարվա շեմին մի փոքր վերլուծեմ 2012-ին մեր արտաքին քաղաքականության «հաջողությունները»: Ուրեմն այս տարի ադրբեջանաթուրքական ճնշման պատճառով չբացվեց Ստեփանակերտի օդակայանը, լրիվ մոռացության մատնվեցին հայ-թուրքական արձանագրությունները, մարդասպան Սաֆարովը էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան, ադրբեջանցի հրոսակները մի քանի անգամ հարձակվեցին Հայաստանի սահմանների վրա և ունեցանք Հայոց Բանակի տասնյակ զոհեր /ՀԲ այս տարվա ընթացքում զոհերի քանակը անցյալ տարվա համեմատ յոթով ավել էի և հասնում է 46-ի/, Հայաստանի արտաքին պարքը կրկնապատկվեց և անցավ 4 միլիարդի սահմանը ու արդեն հաջորդ տարի մենք բյուդջեի տասը տոկոսի չափով սպասարլելու ենք արտաքին պարքի տոկոսները, Ռուսաստանը թանկացրեց գազը ու հաջորդ տարվա ապրիլից մենք «կվայելենք» դրա պտուղները, Հայաստանից արտագաղթեց շուրջ 70 000 մարդ, որը քսան հազարով ավելի է անցած տարվանից, Սիրիական պատերազմի պատճառով բազմահազարանոց հայ համայնքը կանգնած է ոչնչացման եզրին և մենք չենք կարողանում պատշաճ օգնություն ցուցաբերել մեր ազգակիցներին, ԼՂՀ հիմնախնդրի լուծումը ավելի «մշուշոտվեց» և արդեն հիմա որևէ մեկը չի հիշում ոչ Մադրիդյան սկզբունքների, ոչ էլ այլ տեսակի առաջարկների մասին...
Ակնկալում եմ քոմենթների մեջ տեսնել ՀՀ արտաքին ֆրոնտում տարված հաղթանակների մասին վերլուծություններ: