1937թ. հուլիսի 3-ին Ստալինը հեռագիր է ուղարկում ՆԿՎԴ-ի ղեկավար Եժովին, որում ասվում է «դասակարգային թշնամու» և «հակասովետական տարրերի դեմ» մեծ գործողություն սկսելու մասին:

 

1937թ. հուլիսի 30-ին երկրում իրականացվող «Մեծ տեռորի» շրջանակներում սովետական ՆԿՎԴ-ն ընդունում է գաղտնի 00447 հրամանը, որը հետագայում 1994թ. խորհրդային արխիվների վերծանումից հետո հրապարակվեց «Տրուդ օրաթերթում»: Ըստ այդ հրամանի որոշվում էին ԽՍՀՄ յուրաքանչյուր շրջանից գնդակահարության և ձերբակալման ենթակա մարդկանց ֆիքսված թվեր:

 

Գնդակահարությունների համար ԽՍՀՄ յուրաքանչյուր շրջանում կային որոշումներ կայացնող և իրականացնող հատուկ պատժիչ մարմիններ, որոնք կոչվում էին «Եռյակներ»: Կորդինացվում էր «Եռյակների աշխատանքը»:

 

1937թ. օգոստոս ամսվանից մինչ 1938թ. աշունը իրականացված գործողության շրջանակներում ձերբակալվեց մոտ երկու միլիոն մարդ, որից 750 հազարը ենթարկվեց գնդակահարության: Տարբեր տվյալների համաձայն շրջաններում յուրաքանչյուր օր հարյուրավոր մարդիկ էին գնդակահարվում, իսկ որոշ տեղերում ինչպես օրինակ Մոսկվայում գնդակահարությունների օրական թիվը կազմում էր մոտ երկու հազար մարդ: