Պատմության մեջ այս օրը 1949թ.հունիսի 14-ին «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» հրամանագրով ԽՍՀՄ ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ժողովուրդներ ենթարկվեցին աքսորի: Բացառություն չէին նաև հայերը: 1949թ. հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը մոտավորապես 14-15 հազար հայեր իրենց ընտանիքների հետ միասին գնացքներով աքսորվեցին դեպի Ալթայի երկրամաս:

 

Աքսորվածների մեջ կային բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ և պարզապես սովորական հայեր: Աքսորվածների մի մասը մահացավ ճանապարհին, իսկ ողջ մնացած մասն էլ տեղավորվեց համակենտրոնացման ճամբարներում:

 

Դավիթ Ֆիդանյան