1937թ. Ստալինյան բռնաճնշումների ժամանակ Մագադանի շրջանում հիմնադրվեց խորհրդային ՆԿՎԴ-ի ենթակայության տակ գտնվող ԽՍՀՄ ամենասարսափելի մահվան համակենտրոնացման ճամբարներից մեկը՝ Բուտուգիչագը: Կալանավորները այստեղ աշխատում էին ուրանի հանքերում: Մահվան համակենտրոնացման ճամբարը գործել է մինչև 1956թ. Տարբեր տվյալներով այստեղ զոհերի թիվը կազմել է մինչև 384 հազար մարդ: Պատահական չէ, որ շատերը համակենտրոնացման այդ ճամբարը անվանել են «Մահվան արահետ»:

 

 

 

Դավիթ Ֆիդանյան