Պատմության մեջ այս օրը 1943թ. դեկտեմբերի 28-ին ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների 1432/425 որոշման համաձայն սկսվեց Կալմիկյան շրջանի տասնյակ հազարավոր բնակիչների աքսորը դեպի Սիբիր: Հարկ է նշել, որ Կալմիկյան ինքնավար հանրապետությունը դեկտեմբերի 27-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշման համաձայն կազմալուծվել և վերափոխվել էր Աստրախանի մարզի:

 

Դեկտեմբերի 28-ից սկսած «Ուլուս» գործողության շրջանակներում ՆԿՎԴ-ի շուրջ 3000 զինվորական և մոտոհրաձգային գումարտակը սկսեց իրականացնել կալմիկների աքսորը: Աքսորը իրականացվում էր գնացքներով: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 28-29 ժամանակաշրջանում իրականացված գործողության շրջանակներում աքսորվեց շուրջ 92 հազար մարդ: Աքսորյալների նկատմամբ կիրառվում էր ստալինյան բռնաճնշումների ժամանակ ստանդարտ կերպով օգտագործվող այսպես կոչված «Հայրենիքի դավաճանության համար» հոդվածը:

 

Դավիթ Ֆիդանյան