Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպմանը՝ ուղիղ եթերում։

 

Ռուսլան Բաղդասարյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հավատացնում եմ բոլորին՝ Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ դերասան է, և վարչապետի հետ ուղիղ եթերի ժամանակ մի բան նկատեցի. քաղաքապետը երկար-բարակ պատմում էր «Սանիթեք»-ի հետ ունեցած բանակցությունների մասին, վարչապետը հարցրեց՝ արդյոք գրավոր հիմքեր կան այդ ամենին, ու ստացավ բացասական պատասխան։ Վարչապետն էլ է հասկացել, որ կարող է քաղաքապետը խաբում է։ Իսկ ներքևի նկարներում իդեալական Դավթաշենը հենց հիմա»։