ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (28 հունվար 2017թ.)
Դռների առաջ նրանք ատեցին հանդիմանողներին և սուրբ խոսքերը պիղծ դարձրին։ Դրա համար աղքատներին նեղելով և նրանցից ընտրությամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկեք, սակայն նրանց գինին չեք խմի, քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սարսափելի են ձեր մեղքերը։

 

Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով և աղքատին դռնեդուռ էիք գցում։ Ահա թե ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։

 

Բարի՛ն փնտրեցեք և ոչ թե չարը, որպեսզի ապրեք, և ձեզ հետ կլինի Ամենակալ Տեր Աստվածը.ինչպես որ ասում էիք, թե՝ «Ատեցինք չարը և սիրեցինք բարին»։
(Ամոսի մարգարեություն 5:10-14)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան