1928թ. հուլիսի 9-ին Ստալինը ելույթ ունենալով Կոմունիստական կուսակցության նիստում տվեց ապագա բռնաճնշումների գաղափարական հիմքը: «Ստալինյան բռնաճնշումների» քաղաքականության գաղափարական հիմքը պայքարի ուժեղացումն էր, այսպես կոչված, «դասակարգային թշնամու» դեմ, որի միջոցով պետք է վերջնականապես հաստատվեր սոցիալիզմը: Այդ բռնաճնշումների իրականացման շրջանակներում մեծ դեր ունեին խորհրդային համակենտրոնցաման ճամբարները: Դեռևս 1918թ. սկսած երկրում ձևավորվել էին առաջին համակենտրոնացման ճամբարները, որտեղ բոլշևիկները «հեղափոխական տեռորի» ծրագրի շրջանակներում պահում և համակարգված կերպով ոչնչացնում էին «դասակարգային» թշնամիներին: Արդեն 1921թ. երկրում գործում էին 100-ից ավել համակենտրոնացման ճամբարներ:

 


1934թ. համակենտրոնացման ճամբարներն անվանվեցին «Ուղղիչ աշխատանքային ճամբարներ» կամ «Գուլագներ»: «Գուլագները» գործեցին մինչև 1950-ականներ: «Գուլագներում» պահված մարդկանց թիվը տարբեր տվյալներով հասնում էր 2.5-3 միլիոն, իսկ մահացածները՝ 1.5-2 միլիոն: Կան նաև այնպիսի տվյալներ, որոնց համաձայն այդ թվերը մի քանի անգամ ավելի շատ են: Այդ թվերի առյուծի բաժինն ընկնում էր 1937-38թթ բռնաճնշումների վրա: Խորհրդային իշխանությունն իր տեռորը տարածում էր նաև բռնադատվածների ընտանիքի անդամների և հարազատների վրա:

 

1938թ. բացվեց «Ալժիր» կոչվող Ակմոլինյան համակենտրոնացման ճամբարը, որը նախատեսված էր այսպես կոչված «Հայրենիքի դավաճանների» կանանց համար: 1938թ. հունվարի 10-ին համակենտրոնացման ճամբար հասան առաջին էշելոնները: Համակենտրոնացման այդ ճամբարը կանանց համար նախատեսված ամենախոշոր ճամբարն էր: Ընդհանուր առմամաբ, այդ տարիներին բռնադատվածների թիվը հասնում էր 18 հազարի:

 

Դավիթ Ֆիդանյան