Գլխացավի պատճառները բազմաթիվ են ու երբեմն անբացատրելի: Ձեր ուշադրությանը ներկայացվող ըմպելիքն ունի բազմակողմանի ազդեցություն:
Հարկավոր է.
խաղողի չոր կարմիր գինի՝ 500 մլ:
դարչինի փոշի՝ 1 թ/գ:
կոճապղպեղի փոշի՝ 0.5 թ/գ :
մեխակենու բողբոջ՝ 7 հատ:

 


մանր կտրտած կիտրոն՝ կեղևով, 1 հատ:
մեղր՝ 20 գ:
Պատրաստման եղանակը
Բաղադրիչները խառնեք, 14 օր թրմեք մութ, հով տեղում:
Քամելու համար պատրաստեք հատուկ զտիչ՝ թանզիվե անձեռոցիկի վրա դրեք 0.5 սմ հաստության բամբակե շերտ ու ծածկեք այլ թանզիվե անձեռոցիկով:
Խմեք 3 -5 կում՝ օրը 1 անգամ, այսինքն՝ 15-25 մլ:

 

Վրեժ Հովսեփյան