Արդեն տևական ժամանակ է, ինչ նաիրիտցների հարցը հանրային քննարկումների օրակարգերում է: Այս խնդրի կապակցությամբ հաջողություններ միանշանակ եղել են և այսօր արդեն նկատելի են դրանց պտուղները: 


Նաիրիտցիների հետ այսօր հադիպում է ունեցել գործարանի տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը, ով վստահեցրել է, որ վաղվանից սկսվում է աշխատավարձերի վճարման գործընթացը:


Ուրախալի նորությունը է նաիրիտցիների համար, սակայն հասկանալի է, որ սա իրենից շատ բարդ գործընթաց է ներկայացնում, քանի որ պետք է վճարվի բավականին մեծ թվով մարդկանց ու բավականին մեծ գումարներ: Նաիրիտի տնօրենը նշել է, որ կա որոշակի հաշվապահական, տեխնիկական խնդիրներ կապված հաշվարկների հետ, սակայն դա չի կարող խոչընդոտ հադիսանալ գումարները վճարելու ընթացքին:


Հ.Գ. Կարծում եմ արդեն ակնհայտ է, որ խնդիրը մտել է լուծման փուլ, իսկ ժամանակային առումով մի փոքր տատանումներն ուղակի տեխնիկական փոքր խոչընդոտներ են: Չմոռանանք, որ խոսքը հայկական ամենախոշոր գործարաններից մեկի մասին է: