Մի մարդ' երիտասարդ տարիքում չգիտեր ինչ էր ուզում: Մի բանով զբաղվում էր' չէր հավանում և թողնում էր, անցնում էր մյուսին: Շատ բան փորձեց: Ոչնչում նկատելի հաջողության չհասավ: «Ի՞նչ անել,-մտածում էր,-միայն Աստված գիտի ինչում կարող եմ դրսևորել ինձ…Արդյո՞ք նա կասի…»: Մի անգամ ուժասպառ եղավ և քնեց: Իսկ երազում ձայն է լսում.
-Ես գիտեմ քո մտահոգությունների մասին: Խորհուրդ ես խնդրում…
Եվ ձայնը կարծես երկնքից է գալիս'բարձրաձայն ու փառահեղ: Քնածը հասկացավ ով է խոսում իր հետ և քարացավ: Հետո քաջություն հավաքեց և պատասխանեց.
-Տեր Աստված, ես անխոհեմ եմ: Ցանկանում եմ, որ իմ մասին խոսեն, իսկ անել ոչինչ չգիտեմ: Հենց որ հասկանում եմ, որ այստեղ էլ ոչինչ չի ստացվի, անցնում եմ մյուսին: Ինչպե՞ս վարվեմ: Սովորեցրու’: Չէ որ ես վատ բան չեմ ուզում…
-Գիտեմ,-ասաց ձայնը,-սովորաբար հանդիպում են նրանք, ովքեր ոչնչի ընդունակ չեն, և նաև' ինչպես դու, մի բանի վրա չեն կենտրոնանում: Մի տեղում երկար չեն կարողանում նստել: Դա նրանց որպես պատիժ է տրված: Պատվամոլությունը թույլ չի տալիս հանգստանալ:
-Այդպես էլ կա Տեր, ամբողջությամբ տեսնում ես ինձ:
Նա խոնարհեց գլուխը.
-Միայն մեկ ելք կա: Բայց դժվար է այն…
-Թող դժվար լինի, Տեր: Ինչպիսի՞ն է: Ես ոչ մեկը չեմ կարողանում գտնել:

 


-Մոռանալ փառքի մասին: Դա' առաջինը: Շարունակե՞մ:
-Ախ…ստացվում է հայտնի չե՞մ լինի: Իսկ ես հիմարս…երազում էի, հույս ունեի: Դե եթե այդպես է…իսկ ինչու՞ բացեցիր իմ առաջ: Երբ չգիտես, ապա փորձում ես: Կարող էի մինչ մահ խաբվել: Այժմ դու միակ հույսս տարար, էլ ինչի՞ համար ապրեմ ու աշխատեմ:
-Հույսդ չեմ վերցնում, այլ նվիրում եմ: Սակայն ամեն բան միայն կյանքի վերջում ես իմանում:
-Վերջու՞մ: Դու կրկի՞ն կասես:
-Ինքդ կհասկանաս:
-Ի՞նքս: Ինչու՞ ոչ հիմա:
-Դրա համար պետք է մի ամբողջ կյանք ապրել: Այդպիսին է նման իրերի գինը: Եվ մեկ ուրիշը դրանում քեզ չի օգնի' չէ որ կյանքը քոնն է, և դու այլ ես, քան նա:
-Քոնն է ճշմարիտը, Տեր: Բայց ի՞նչ անեմ ես:
-Առաջին հայացքից ոչինչ: Դու արդեն ինքդ գիտես, որ հացի համար գումար փառքի համար չէ, որ կարող ես վաստակել: Եվ ոչ միայն մեկ արհեստով: Չես կորչի:
-Այսպես,-համաձայնվեց մարդը:
-Ընտրիր որը ցանկանում ես: Նրանում էլ վարպետ կդառնաս: Ոչ շուտ, բայց կդառնաս: Ուրիշները կկասկածեն, բայց դու արդեն գիտես: Հավանաբար' մեկը չէ: Դժվար է լինելու: Մինչ կիսամեռ լինելդ պետք է աշխատես, բայց կհասնես նպատակիդ: Ոչ միանգամից; Ոչ մի տեղ մի շտապիր, քեզնից չեն հեռանա: Ավելի լավ է հետևիր ինչպես գալ դրան: Ոչ մեկին մի նախանձիր, այլ հակառակը' օգնիր ում կարող ես:

 


-Հասկանում եմ:
-Մենակ մի ապրիր: Ջերմացրու հարազատ մարդու: Չես գտնի' դարձրու այդպիսին: Մի նեղացրու նրան: Երեխաներին սիրիր: Հակառակ դեպքում քեզ մոտ չի ստացվի:
-Իհարկե, Տեր:
-Հաղթահարիր և այդ ժամանակ կհիշես մեր խոսակցությունը: Շնորհակալություն կհայտնես: Իսկ հիմա դեռ կանիծես:
-Ի՞նչ ես ասում, Տեր:
-Ինքդ կտեսնես: Բայց ես քեզ ընտրություն եմ տալիս:
-Ինչպիսի՞:
-Եթե չորոշես, չկարողանաս' համարիր, որ երազում ես տեսել մեր խոսակցությունը:
Արթնացավ մարդը ամբողջությամբ քրտինքի մեջ: Թափահարում է գլուխը, չգիտի թվացլ է արդյոք…Բայց չէ որ ուղղությունը տրված է:

 


Եվ սկսեց նա այդ ճանապարհով գնալ: Երկար ու դժվար էր ճանապարհը' ինչպես և կանխորոշված էր: Կյանքի երկարությամբ: Մի անգամ չէ, որ ցանկություն է ունեցել հրաժարվելու, սակայն հանգստանալով անիծում էր միայն ինքն իրեն' իր անհնար կերպարին: Եվ կրկին գործի էր անցնում: Չէ որ գիտեր, որ կստացվի: Միայն պետք էր համբերել:
Նրանց, ում նա օգնել էր, ընկերներ դարձան; Նրան, ում ջերմացրել էր' ընտանեկան ջերմություն տվեց: Հարգում են որպես մարդու և վարպետի: Հուսալի է ու մաքուր' չի դավաճանի: Ինչպես իրերը, որոնք պատրաստում է: Այսպիսի վարպետների փնտրել է պետք: Ամեն բան կատարվեց:
Մահից առաջ մտածեց. «Իզուր չեմ ապրել: Հավանաբար ինչ-որ մեկին բարին եմ արել: Կվշտանան ինձ համար: Շնորհակալ եմ, Տե՛ր: Եթե նույնսիկ երազ էր, շնորհակալություն»:
Ալեքսանդր Բելլից

Քրիստիան Շլոե "Լեդի Կեսգիշերը"

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան