Ժամանակին ապրում էչ մի գուշակ, որի անունն էր Զում: Նա քայլում էր հաղորդելով պատիժների մասին, կոչ անում խոստովանել մեղքերը, ապրել ճիշտ, նայում ես ու մեկ էլ անցնում է: Նրան չէին հավատում:
Գուշակին շատերը չէին սիրում և դա զարմանալի չէ: Ո՞վ կսիրի մի մարդու, ով վատն է գուշակում, և որն էլ հետո կատարվում է: Սովորական մարդու համար ասում ենք. «Կռկռաց»,-իսկ Զումի մասին ասում էին.«Պարզ է...զգուշացնել չէր ուզում, այլ դժբախտություն բերել, որպեսզի իր իշխանությունը ցույց տա»,-և այդպիսի բառերը քիչ չէին հանդիպում: Ինչպե՞ս սիրել նրան: Նաև նա հայտարարել է, որ այդ մենք ենք այնքան վատը, որ դժբախտություններ ենք ստանում:

 


-Բայց եթե նա ինքն է դրանք ուղարկում, ավելի՞ լավ չէ սպանել նրան: Այդ ժամանակ դժբախտություններ էլ չեն լինի,-իրար մեջ խոսում էին մարդիկ:
Նրանց պատասխանում էին.
-Բայց կախարդին սպանել չի կարելի, գլխի կընկնի և ավելի վատ կլինի...Սպանել կարելի է միայն գուշակին, ով կախարդություն չի անում: Իսկ դա արդեն մեղք է: Ինչպե՞ս վարվել: Գնանք խորհրդակցելու ավագների հետ: Նրանք ասացին.

 


-Նա նախօրոք է իմանում, եթե նա գուշակ է, այլ ոչ կախարդ՝ նրան ոչինչ չի լինի: Իսկ կախարդին սպանելը դժվար է, բայց եթե գլուխը մարմնից առանձին թաղել՝ վրեժ լուծել չի կարողանա:
Մարդիկ լսեցին և որոշեցին գնալ ու պարզել, թե ում հետ գործ ունեն: Մոտեցան Զումին, ով գլուխն էր սափրում, և շրջապատելով նրան հարցրին.
-Ասա, ինչու՞ ես խուսափում մազերից:
(Պետք էր ինչ-որ բանից սկսել նրա ուշադրությունը շեղելու համար: Չհամարձակվեցին միանգամից հարձակվել):
Գուշակին առաջ էլ էչմ տվել այս հարցը: Նա կատակում էր.
-Ձեզ դուր են գալիս նրանք, ում մազերը երկար են, իսկ խելքը կա՞րճ: Ես միայն մազեր չեմ կրում, այլ քանի գլուխներ...ԵՎ դա էլ չի զարմացնում ձեզ, իսկ որ սափրում եմ գլուխս զարմացնում է: Ձեզ մտահոգում է արտաքինը, այլ ոչ այն, ինչը ներսում է: Տարօրինակ եք դուք:
Զումը տեսնում էր, որ մարդիկ մոտենում են ծանր փայտերով: Պետք չէ գուշակ լինել նրանց մտադրությունը գուշակելու համար: Նա պատասխանեց ամբոխին նայելով.
-Ձեզ չի անհանգստացնում այն, որ իմ գլխին մազեր չկան, այլ այն, որ ես այս գլուխն ունեմ: Բայց եթե կտրեք՝ այն ձեզ չի օգնի և չի զգուշացնի: Պահպանե՛ք այն:

 


Ոմանք հետևում կանգնած լսեցին. «Պահպանե՛ք այն»,-և ետ ցատկեցին: Սակայն Զումը չէր հասցրել շրջվել, երբ մեկը նրա մեջքի ետևում նշան արեց իր կողմնակիցներին, նրանք կախվեցին գուշակի ձեռքերից, իսկ գլխավորը կեռ դանակով կտրեց գուշակի վիզը՝ մի ականջից մյուսը, ու հետո կտրեց գլուխը: Մարդասպանը բարձրացրեց այն մորուքից բռնած, և ցույց տալով համրացած ամբոխին, ասաց.
-Կպահենք, մի վախեցիր...ապահով տեղում: Մարմնից առանձին:
Այդ օրը միայն դրա մասին էին խոսում: Անցավ մի որոշ ժամանակ ևս, իսկ ամեն բան այնպես էր, ինչպես միշտ: ԵՎ մարդիկ հանգստացան գալով ընդհանուր կարծիքի.«Փառք Աստծու նա կախարդ չէր, այլ ընդամենը գուշակ...»:
Նրանք ընդամենը մարդիկ էին: ԵՎ առաջին անգամ չէ, որ գուշակի էին սպանում:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Եղեռն -1915"

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան