Մի ժամանակ, հողատարածքներից մեկում ապրում էին ոչ այնպես, ինչպես հիմա են ապրում՝ չիմանալով ինչ է սպասվում, և ինչի համար են ապրում: Որովհետև այնտեղ բոլորին կառավարում էր կախարդ Աումը: Դեռ նոր էր երեխան լույս աշխարհ գալիս, և նրա ծնողները փաթեթ էին ստանում, որում շարադրված էր նոր ծնված երեխայի հետագա ճակատագիրը: Այդպիսով յուրաքանչյուրը գիտեր ինչ է իրեն սպասվում, ում հետ կկապի իր ճակատագիրը, ինչ կլինի երեխաների հետ և ինչքան կապրի: Բոլորը հետևում էին դրան, իսկ եթե որևէ բան դուր չէր գալիս ձեռքերով էին անում. «Ճակատագի՛ր է: Ոչինչ չենք կարող անել...»: Այդ տուրքի ու պատպանության համար էլ մարդիկ ամեն օր շնորհակալություն էին հայտնում Աումին:

 


Ոչ հաճախ, բայց հանդիպում էին նրանք, ովքեր խելքը կորցրած փորձում էին գրվածին հակառակ գնալ: Այդպիսինների հետ համապատասխան կերպ էին վարվում: Արտաքսել ինչ-որ մեկին, նշանակում էր մահվան դատապարտել, իսկ կերակրել, պահելով փակ սենյակում, դատարկ բերանը ձեռնտու չէր, և ոչ մեկի փաթեթում էլ դա գրված չէր...Այդ պատճառով, խղճալով անբուժելիներին խմիչք էին տալիս, որից հետո նրանք այլևս չէին արթնանում: Դե, արդյո՞ք բարեգութ չէր նրանց նկատմամբ, ովքեր չէին գտել իրենց այս կյանքում: ԵՎ կյանքն առաջ էր գնում առանց նրանց:
Որպեսզի հարևան ազգերն, որտեղ Աումը չկար, չկարողանային խանգարել նրա հողի երջանկությանը, սահմանին աճում և բազմապատկվում էին բարձր, ամուր պատեր: Այս կարգերով ապրող շատ սերունդներ փոխվեցին, անդադար խոնարհվելով ու աղոթելով կախարդին՝ տրված գիտելիքների համար: Իսկ Աումն անփոփոխ ժպտում էր և օրհնում:

 


Կարծես ամեն ինչ բարեհաջող առաջ էր գնում, բայց եկավ ժամանակ, որը շատ դժբախտություններ բերեց: Փաթեթներում դրա մասին ոչինչ ասված չէր: Լսվում էր դժգոհություն, որը քուրմերը՝ ինչպես Աումի ծառաները, վճռեցին հասցնել պարոնին: Նրա առաջ խոնարհվելով ծառայողները սպասում էին թույլտվության՝ ասելու մարդկանց խոսակցությունների մասին: Աումը թույլ չտվեց անգամ բերանները բացել.
-Հեշտ է հետևել և հնազանդվել, երբ շուրջն ամեն ինչ լավ է: Մեծ է արդյո՞ք այդպիսի հնազանդության գինը: Միայն փորձություններով է ստուգվում հավատը: Գնացե՛ք այս տեղեկությամբ:
-Ինչի՞ համար է փորձությունը, եթե մենք մեզ ճիշտ ենք պահել,-զարմացան նրանք:
-Խառնվել է Այլ Ուժ, որի հետ Աումը ոչինչ անել չի կարող,-խոսում էին ուրիշները:
Քանի որ աղետները շարունակվում էին, ապա մարդիկ, որոնք սովոր էին ենթարկվել ճակատագրին, սկսեցին հարցեր տալ.

 


-Չարժե՞ արդյոք ընդունել այս Ուժը, որպեսզի մեր դժբախտություններն անցնեն:
ԵՎ գնալով ավելի էին շատանում նրանք, ում, առաջ խելագարներ կանվանեին՝ վարվելով համապատասխան կերպով: Բայց դա հնարավոր է, եթե խելագարները մի քանիսն են, իսկ փորձիր դա անել, երբ նրանց հետևից մի ամբողջ ազգ է գալիս...
Աումին առաջվա պես ծառայում էին մոլեբները, հույս ունենալով, որ միգուցե նրան կվերցնի...Բայց կախարդն այլևս չէր ժպտում, ինչ մեկնաբանված էր՝ նրա օգտին չէր: Նույնիսկ ասում էին, որ երբ Աումին ոչ ոք չէր տեսնում, նա մռայլ տեսք ուներ:
Վերջապես մարդկանց համբերությունը հատեց: Ամենուրեք լսվում էր. «Նրա իշխանությունն ավարտվե՛ց: Պետք է նոր պարոն փնտրել...կխոնարհվենք նրան ամբողջ աշխարհով...իր մարդկանց նա չի պատժի:»: ԵՎ մինչ ամբոխը կմոտենար Աումի տաճարին, քրմերը տեսան, թե ինչպես կախարդը, կարծես օդում քայլելով, բարձրացավ ու անհետացավ ամպերի մեջ: Նրան ծառայողները դեռ որոշ ժամանակ դա գաղտնի էին պահում՝ կա՛մ հույս ունեին, որ նա կվերադառնա, կա՛մ էլ վախենում էին իրենց ճակատագրի համար: Բայց երբ ամբոխը ներս ներխուժեց, քրմերից մեկը ցույց տալով տաճարի իր եղբայրներին ասաց.
-Նրանք չէին թողնում, որ ճիշտն ասեմ:

 


Ամբոխին հետաքրքրեց դա, և նրանք բռնեցին ցույց տված ծառայողներին: Քուրմը շարունակեց.
-Աումը հեռացել է մեզնից: Աղոթենք մեր նոր պարոնին՝ հզոր անտեսանելիին: ԵՎ ծնկի իջավ, իսկ նրա հետևից էլ բոլոր մարդիկ:
Պարզվեց անտեսանելի պարոնը անկանխատեսելի է, արյունախում, սարսափելի բաներ անող և հիմնականում մարդկանց ձեռքերով: Բայց պարզվեց, որ նրա քրմերի հետ կարելի է պայմանավորվել...Երբ նրանք չէին օգնում, ապա արդեն նրանց էին պատժում, քանի որ ակնհայտ էր, որ ծառայողներն արդեն պետք չէին պարոններին: Այդ ժամանակներից սկսած արդեն, այնտեղ էլ սկսեցին ապրել, ինչպես հիմա՝ չիմանալով ինչի սպասել և ինչի համար ենք ապրում:
Ալեքսանդր Բելլից

Արամ Դանիելյան "Անտառում"