Թուրքերին ձեռ առնելու նոր միջոց...


Քանի գնում աշխարհն էլ ավելի է սեղմվում ազերաթուրքական կոալիցիայի շուրջ: Այս անգամ էլ ազերների հիմնի փոխարեն ՀՀ հիմնը հնչեց: Չեմ կարող ասել՝ պատահականություն է, թե ոչ, բայց որ աշխարհը մեջքով է պտտվել թուրքերին՝ դա հստակ նկատելի է դարձել: Դե ինչ, մեզ հաղթանակներ, ազերներին էլ ոնց որ միշտ ամպագորգոռ բառեր:


Փոխոստիկանապետը ազգիս ուրախացրեց: Ապրի նա: Մարդուն չքննադատեք, ով գիտի առաջին ու ամենայն հավանականությամբ վերջին անգամ էր ասուլիս տալիս: Տենաս ասուլիսը 236:00-ին էր սկս՞ել: Էդ անտեր տեքստը մի երկու անգամ կարդացեք էլի ամբիոնին մոտենալուց կամ ասուլիս տալուց առաջ: Հա , մեկ էլ ժամերը սովորել ա պետք:


Վերջին շրջանում չեմ խոսել Հիմնադիր Խորհրդարանի մասին, բայց հիմա մի քանի բան կասեմ:


1.Ազատամարտիկ լինելը թույլ չի տալիս քաղաքական դիվիդենտներ հավաքել ազգի ցավի վրա:Շնորհակալ եմ ձեզ, որ դուք ազատագրել եք Արցախն ու պարտական ենք ձեզ, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի:


2.Հեղափոխություն անողը Ապրիլի 24-ին չի սպասի: Խնդրեմ, Ապրիլի 27-ն էլ վատ օր չի, եթե սա սովորական խաղ չի՝ ձեր գործողությունները Ապրիլի 27-ին արեք:


3. Գիտակից քաղաքացին ոչ ոքի թույլ չի տա, որ ապրիլի 24-ին ինչ-որ բան տեղի ունենա: Առաջին հերթին սովորական քաղաքացին կսաստի արկածախնդրությունն ու դա չի նշանակում, որ նա ձեզանից քիչ է հեղափոխություն ուզում, գուցե նա ավելի շատ է դրան ձգտում:

 

 

Էդգար Խաչատրյան