Աշխարհի Հայերը....
Երեկ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին միացավ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Թուրքիան ինքն իրեն պետք է մեղադրի, որ մենք այս պահին հզոր սփյուռք ունենք: Որովհետև հենց թուրքերն են իրենց ջարդերի միջոցով ստեղծել հզոր հայկական համայնքներ, որոնք էլ այսօր ճնշում են թուրքերին ու տարատեսակ հաղթանակներ տանում ոճրագործների նկատմամբ:
Պուտինը երեկ խոսեց տարբեր հարցերի մասին ու հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում ինչ-որ հարցում նահանջել: Պուտինի խոսքը դեռ շատ կվերլուծվի, բայց ժամանակը ցույց տվեց, որ ռուսների՝ առաջին հայացքից իռացիոնալ քաղաքականությունն ու դրա հետևանքով ստեղծված վատ հետևանքները խիստ կարճաժամկետ էին:
Գերմանիան չի կողմնորշվում՝ ինչ հայտարարություն անելՀայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Գերմանիայի անելանելի իրավիճակը հասկանալի է: Թուրքական մեծ համայնք կա այնտեղ, բայց նրանք չեն էլ կարողանում պատմությանը դեմ ելնել: Դա է պատճառը, որ նրանց հայտարարություններն ավելի քան անհասկանալի են: Պետք է աշխատել, որ Գերմանիան վերջնական հայանպաստ դիրքորոշում կայացնի: Ի վերջո Եվրոպայի ամենահզոր պետության դիրքորոշումը կարևոր է:
Թուրքիայի վարչապետի խորհրդական Մահչուփյանն ազատվեց պաշտոնից: Նա ի վերջո ցույց տվեց իր հայկական հոգին ու անկաշկանդ խոսեց ցեղասպանության մասին: Թուրքերի ևս մեկ քայլ հօդս ցնդեց: Նրանք հայազգի խորհրդականով ցույց էին տալիս , թե խնդիր չկա հայերի հետ, բայց արի ու տես, որ խնդիրներն ավելի խորքային են, քան երևում են:
Էդգար Խաչատրյան