Ամեն մեկը հարցազրույց չպետք է տա....
Քարդաշյանների դերն իսկապես անհամենատելի ու անգերազանցելի դարձավ մեզ համար։Քիմն ու Քանյեն երեկ Երուսաղեմի հայկական եկեղեցում մկրտեցին իրենց դստերը։Սա ևս շատ խոսուն քայլ է, ինչը միայն դրական է անդրադառնում Հայաստանի և հայերի վրա։
Շարունակելով Իսրայելի թեման նշեմ, որ Քանյե Վեսթի այնտեղ առաջարկվող համերգը ինչ-ինչ պատճառներով չի կայացել։
Մի քիչ եսասեր գտնվելով ասեմ, որ հիանալի է։ Հայաստանում կայացած համերգն իր ֆորմատի մեջ կմնա անկրկնելի։Քանյեն մեծ հեղաշրջում արեց։ Վստահ եմ՝ համերգից հետո շատերն իրենց մեջ բացահայտեցին սերը ռեփի հանդեպ, շատերը հասկացան՝ ինչ ասել է իսկական աստղ...
Մարդկանց պարզությունը, համեստությունը,այդքան մեծ պոզիտիվը դեռ երկար կմնա մեր մեջ։
Թուրքիան կոնկրետ խուճապի մեջ է և դա լրիվ հասկանալի է։
Բոլոր կողմերից բոլոր առումներով տանուլ է տալիս, այլ կերպ լինել չի էլ կարող։Գուցե այս ամենը թուրք ուղեղազուրկներին առիթ տա մի քիչ մտածելու ու հանգելու արժանի պատասխանի։
Հրանուշ Հակոբյան։Արդեն իսկ ոչինչ չասող բառակապակցություն։
Ինչքան , անհայրենիք ու անպաշար կարող է լինել մարդ արարածը, որ այս կերպ արտահայտվի։Մարդը the guardian-ին հարցազրույց է տալիս, թե Քիմը լավ PR. արեց Հայաստանը, այլապես էդպես էլ աշխարհի մեծ մասը Հայաստանի գոյության մասին չէր իմանա։
Ուզում հասկանալ՝ երբ է մեր կառավարությունն ազատվելու նման նախարարներից։Երբ է ի վերջո ինքն իրեն թույլ տալու շրջապատվել գործից հասկացող մարդկանցով, ոչ թե փողի մասին մտածող իբր հայրենասերներով:
Էդգար Խաչատրյան