Վիրավորեցիք, ո՞ւ...
Երբ Քիմի մասին վատ են արտահայտվում ՀՇԲ-ի ներկայացուցիչները, մի տեսակ խնդալս գալիս ա: Սոսն ուզում էր Քիմին ծղոտները ցույց տար: Սոս ջան , բա գոնե դու ծղոտների տեղը գիտե՞ս: Էս տղեն իրա գրածից հետո մի հատ էլ գլուխ ա գովում, թե ինքը գիտեր, որ իրա գրածին վատ են վերաբերվելու: Եթե գիտես, որ գրածիդ վատ են վերաբերվում, ուրեմն արժեքավոր բան գրի, եթե անկապ բան ես գրում(էս գրածդ անկապ էր) ուրեմն մազոխիստ ես կամ էլ էժան PR էր պետք, հալալ ա, կպցրիր:
Վայ, երեկ Եվա Ռիվասն էլ էր հելել ձիու թամբին: Թե բա էլ ես հայերի համար բան չեմ անի: Ես որ ես եմ՝ էս իրա արած ոչ մի բանը չեմ տեսել էս ազգի համար, որ մի հատ էլ հոխորտում ա, թե Եվրատեսիլը նկատի ունի, որտեղ իրականում ոչինչ էլ չարեց: Ոնց հասկանում եմ իրա բոյը ուղիղ համեմատական չի արտահայտվելու ունակությանը, բայց լավ համապատասխանում ա լեզվի անիմաստ երկարությանը:
Հայոց ցեղասպանության հարցը քննարկվում է գրեթե ամբողջ աշխարհով: Գաղտնիք չէ, որ Լատինական Ամերիկայում հայերի հանդեպ անթաքույց համակրանք ունեն տեղի բնակիչներն ու իշխանությունները: Այս անգամ Բրազիլիայի ամենախոշոր նահանգը ապրիլի 24-ը հռչակեց «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Թուրքիան բոլոր ճակատներով տանուլ է տալիս:
ԱԺ-ում էլ սկսեցին իրար վիրավորել: Էս մարդիկ ըտենց էլ չհասկացան, որ իրանք պատգամավորներ են, երեսփոխաններ ու էդ անտեր պատգամավոր կոչված պաշտոնից խոսալու ժամանակ պետք ա բացառապես խոսեն ՀՀ ում տիրող իրավիճակի մասին ու լուծումներ առաջարկեն, ոչ թե հելնեն ու սկսեն լրատվականներով խոսել ու մեր ուղեղները սղոցեն։ Ուզում ա ընդդիմադիր լինի, ուզում ա իշխանավոր: Մի հատ գտեք ձեզ ԱԺ-ում, որ իրար վիրավորեցիք ինձ դրանից ի՞նչ: հազար ասել եմ, հարց ունեք իրար հետ պարզելու, մի հատ թաղամասի հարմար անկյուն ճարեք, մեկին էլ դրեք անկյան կողքը, որ քաղմաս գա ասի. «Տղեք թռանք»:
Էդգար Խաչատրյան