Ընդդիմություն, ո՞ւր ես...
Փաստորեն մեր քաղաքական դաշտում հիմա խոսում են ՕԵԿ-ի մասին: Վերջը մարդիկ իրենց ուզածին հասան՝ աստիճանաբար դառնում են երկրում միակ «ընդդիմությունը»: Քանի բոլորը կողքից լռել են, ՕԵԿ-ը կխոսի այն օրենքների դեմ, որոնց ժամանակին կողմ է քվեարկել:
Քիմ Քարդաշյան անունը շատերի մոտ վատ է ընդունվում: Որքան ուզում եք վատ ընդունեք: Բայց նրա Հայաստան այցից հետո մի քանի տասնյակ միլիոն մարդ կիմանա Հայաստանի գոյության մասին: Բոլորը խոսելուց բարոյական են, բայց այ առօրյայում... եսի՞մ...
Անուն չեմ տա, բայց կասեմ, որ տգեղ երևույթ է, երբ կինոարվեստի մարդը անհիմն քննադատում է «Սուպեր Մամա» ֆիլմը: Հայ կինոյին մոտ կանգնած մարդիկ լավ էլ հասկանում են, որ Հայաստանում որակյալ ֆիլմ ստանալը շատ դժվար է, իսկ ի հեճուկս որոշ մարդկանց՝ «Սուպեր Մաման» ստացված է: Հոլիվուդյան շատ հումորային ֆիլմեր չեն էլ կարող համեմատվել «Սուպեր Մամայի» հետ: Կարո՞ղ եք՝ դուք էլ տենց «վատ» ֆիլմ նկարեք:
Էդգար Խաչատրյան