Մի տանջեք էս ազգին,,,
Սահմանին զոհված մեր հերոսների մասին լուրերը լսելուց կոտրվում ենք, նեղվում ու փորձում առաջ գնալ: Հասկանում ենք , որ իրանք մեր համար են ընկել: Այդ ընկճված պահին որոշ մարդիկ սկսում են գրել, թե գիտեք, տան միակ զավակն էր, կամ որդի ուներ: Մեր հերոսներին մենք հիշում ենք, բայց պետք չի էս ազգին էլ ավելի ընկճել: Աստված մեր տղերքի հոգիները լուսավորի, բայց չափը պահեք, չե՞ք տեսնում առանց այն էլ արդեն ժպիտը պակասում է մեր կյանքից:
Արևի խավարումը միշտ էլ հետարքիր երևույթ է եղել: Բայց այս հարցում էլ բախտներս չի բերել։
Մենք մոլորակի այնպիսի հատվածում ենք ապրում, որ մասնակի Արևի խավարմանն էլ ականատես չենք լինում: Ամեն ինչ ստեղծված է իդեալական ճշտությամբ մեր կյանքում: Միայն թե մարդիկ փորձում են միջամտել ու ինչ-որ բաներ փոխել: Մի խառնվեք իրար, թողեք, թող մոլորակները ոնց որ մի քանի հազարամյակ պտտվել են, այդպես էլ պտտվեն:
Ուկրաինան ու Վրաստանն էդ երբ են եղել Հայաստանի համար մեկ բարեկամները, որ մի հատ էլ զարմանում եք, որ Վրացիների լրատվականներով լուրեր են տարածվել, թե 20 հայ զինվոր է մահացել Գյուլիստանի մոտ: Ուկրաինական զինվորներն էլ, եթե չգիտեք, ասեմ, արցախյան պատերազմին վարձու մարդասպանների նման օգնում էին ազերական կողմին: Այնպես որ մի զարմացեք: Ինչը եղել է սկզբից, շարունավում է հիմա:
Երջանկության օրն էր երեկ: Մարդիկ իրենց երջանկությունը կորցնում են աստիճանաբար, որովհետև դադարում են սիրել: Արժեքները փոխվում են, պաշտում են այլ կուռքերի: Մի դադարեք ժպտալ ու փորձեք սիրել անկեղծ ու մաքուր սիրով, որ երջանիկ լինեք:
Էդգար Խաչատրյան