Թուրքիայի փուչիկը....
ԵԽԽՎ-ում մեր դիրքերը գնալով ամրապնդվում են: Իրավական հարցերի հանձնաժողովը միաձայն քվեարկել է Արփինե Հովհաննիսյանի օգտին: Այսպիսով, մենք ունենք ևս մեկ առաջընթաց Եվրոպայում: Այս քայլերն առաջին հայացքից ոչինչ չնշանակող են, բայց իրականում նրանց միասնությունը Հայաստանի վստահության գրավականն է Եվրոպայում:
Եվրանեսթը ցույց տվեց, որ Թուրքիայի փուչիկը կամաց կամաց վերանում է: Այն խոսակցությունները, թե Թուքիան տարածաշրջանում լիդեր է, այլևս առոչինչ են: Նրանք իրենց նոր հնարած Ապրիլի 24-ի հաղթանակներով և այլներով կորցրել են իրենց վստահությունը միջազգային ասպարեզում: Թուրքիային բան չի մնում։ Նա պետք է առերեսվի իր պատմությանը, որ կարողանա վերականգնել իր դիրքերը:
Ներքաղաքական իրավիճակն այնքան սնանկ է, որ միակ կարևոր թեման այսօր այն է՝ ով կդառնա այդ խմբակցության մամլո քարտուղար և ԱԺ խմբակցության ղեկավար: Ժողովուրդ ջան, հանգստացեք, իրենք նիստ կանեն, կասեն ովորտեղ ինչ պաշտոն կզբաղեցնի կուսակցության ներսում: Գուշակությունները հիմա անտեղի են:
Էդգար Խաչատրյան