Մեր դերը միջազգային ասպարեզում


Երեկ Եվրանեսթի հանձնաժողովում ելույթ ունեցավ ՀՀ նախագահը: նա ևս մեկ անգամ հաստատեց, որ մենք չենք ցանկանում, որ տարածաշրջանում լինեն ընդհարումներ և որ կողմ ենք խաղաղ ճանապարհով բոլոր հարցերի կարգավորմանը: Նա նաև հավելեց, որ մենք պատրաստ ենք ԵՄ-ի ու ԵՏՄ-ի համար դառնալ կամուրջ, որպեսզի այդ երկու կառույցներն իրար հետ բանակցեն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ իրականում միակ վառ կապող օղակը ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև մենք ենք, որով էլ բարձրանում է տարածաշրջանում մեր դերը:


Երեկ կրկին շատ խոսվեց Սահմանադրական բարեփոխումների մասին: Լավ է, որ այդ թեման շատ է քննարկվում, որովհետև յուրաքանչյուրի կարծիքն էլ կարևոր է երկրի մայր օրենքը փոփոխելիս, բայց աբսուրդ է, երբ սահմանադրության երես չտեսած մարդիկ, ովքեր սահմանադրության առաջին հոդվածն էլ չգիտեն, գրառում են կատարում ֆբ-ում ու լուրջ դեմքով տանը նստում։


Դանիել Դեքերի մասին երեկվա լուրը շատ ոգևորիչ էր: Մարդ, ով ծնվել է օվկիանոսից այն կողմ՝ ցանկանում է հայ ժողովրդի հետ կիսել ցավն ու պայքարը: Այսպիսի մարդկանց գոյությունն աշխարհում անհրաժեշտ է: Իրականում նա ոչինչ չի շահում ՀՀ քաղաքացի դառնալով, բայց նա այդ քայլին պատրաստ է ու հայ ժողովրդի կողքին է:

 

 

Էդգար Խաչատրյան