Տուրուբերան Նահանգը չօգնեց, անցանք Առյուծի բերանին
Մի քանի օր է, ինչ քննարկվում է մեր գերբի հարցը: Իրականում այդ հարցը կարելի է քննարկել, եթե մնացած ամեն ինչ նորմալ լինի: Հիմա հարց է առաջանում.
եթե Առյուծի բերանը բացվեց նոր գերբում, մեզանից շա՞տ են վախենալու, թե՞ իրականում էլի ինքնախաբեությամբ ենք զբաղում: Հնում Տուրուբերանով ոչ մեկին չվախեցրինք, հիմա հաստատ գերբի Առյուծով չենք վախեցնի:
Բա չե՛ք պատկերացնի, Նորվեգիայի վարչապետն ասել ա, որ Չի մասնակցի Հայոց ցեղապանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին: Էդ կնոջը պետք է ասել, որ մենք իրան քաղաքավարությունից ելնելով ենք հրավեր ուղարկել, թող շատ չոգևորվի: Իրա գալ չգալուց մենք հաստատ չենք տուժելու:
Եվրանեսթի 4-րդ լիագումար նիստն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում: Սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանի դիրքերը Եվրոպայում ոչ թե անկում են ապրել, այլ գնալով ամրապնդվում են: Եվ... և.... Քաղաքաքականությունից բողոքողները հույս ունեմ հիմա գոնե հասկանում են, որ միջազգային ասպարեզում մենք չենք թուլանում ու մեր կարողացածի չափով առաջ ենք գնում:
Ուկրաինական մամուլն արդեն անցել է «խելամտության» բոլոր հնարավոր սահմանները։ Քիչ է մնում ասեն Պուտինին այլմոլորակայիններն են գողացել: Այ ախպեր, դուք ձեր դարդերով տապակվեք: Տեսեք Ուկրաինան ոնց եք փրկում, Պուտինը ոնց էլ լինի ձեզանից ամուր դիրքերում ա:
Էդգար Խաչատրյան