Պարզաբանում

Երեկ լրատվամիջոցներից մեկով տեղեկություն տարածվեց, թե իշխանություններին հաջողվել է համոզել Սամվել Կարապետյանին՝ առաջիկայում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Հարկ ենք համարում հայտնել, որ նշյալ տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Կարապետյանների ընտանիքը տարիներ շարունակ իր համեստ ներդրումներն է ունեցել Հայաստանում՝ առանց, այսպես կոչված, համոզելու անհրաժեշտության: Կարապետյանները երբեք խոստումներ չեն տվել ու չեն տալիս, և այսուհետ ևս իրենց հնարավորությունների շրջանակներում օգտակար են լինելու Հայաստանին ու հայ ժողովրդին սեփական նախաձեռնությամբ:


ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ

 

 

Արտակ Ճաղարյան