Թուրքիայի չերքեզները քաղաքական հայտ են ներկայացնում: Վերջին տարիներին Թուրքիայի հասարակական դաշտում չերքեզական կառույցների ի հայտ գալը, հրապարակային ակտիվությունն ու նախաձեռնությունները նպաստեցին նաև այսպես ասած չերքեզական շարժման քաղաքականացմանը:

Թուրքիայում չերքեզների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող ամենաազադեցիկ հասարակական կազմակերպություններից մեկը, փաստորեն, «վերակազմավորվել» է քաղաքական կուսակցության:

Նորաստեղծ չերքեզական կուսակցության հայտարարած առաջնահերթություններից է Թուրքիայում չերքեզների էթնիկ ինքնության ու իրավունքների պահպանության խնդիրը, որն, ըստ հիմնադիրների, միայն քաղաքական ակտիվության ճանապարհով կարող է լուծում գտնել:


Թուրքիայում չերքեզները, որոնց մոտավոր թվաքանակը կազմում է 3 մլն, չունենալով քաղաքական կազմակերպվածություն և կառույցներ, միշտ էլ ազդեցիկ են եղել Թուրքիայի քաղաքական և հատկապես ուժային համակարգում' սկսած Թուրքիայի հանրապետության հռչակման տարիներից:

 

 

Լևոն Հովսեփյան