Փարիզում տեղի ունեցած Բաքվի ''Օլիմպիական խաղերի" շնորհանդեսի ժամանակ սև և սպիտակ ոչխարների առաջին տիկին՝Մեհրիբան Ալիևան "եվրոպացիներին" ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ՑՈՒՅՑ տալու համար ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ խոսել է Ադրբեջանում ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ և ասել,որ անցկացնելով տնտեսական և քաղաքական բարենորոգումներ իրենց երկիրում հաջողվել է կառուցել ազատ հասարակություն...Իսկ հետո էլ հպարտ ավելացրել,որ իր հայրենիքում ԻՆՏԵՐՆԵՏԸ(համացանցը) ազատ է և բնակչության 70% օգտվում է դրանից...

 

 

Շատ հետաքրքիր մտածելակերպ ունի մի քանի "շինարարական և վերականգնողական" վիրահատություններ անցած այս տիկինը...Ըստ նրա,եթե մարդը մի քիչ կուշտ է և իվիճակի է օգտվել համացանցից,ապա դա ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ է...Բայց ՇԱՏԵՐԻՆ "ԳՆԵԼՈՒ" հնարավորությունը թույլ է տալիս սև և սպիտակ ոչխարների պետության ղեկավարներին այսպիսի լկտի հայտարարություններով հանդես գալ ժամանակակից ժողովրդավարության "մայրաքաղաք" Փարիղում,աշխարհի կաթոլիկների կենտրոն Հռոմում և այլն...

 

 


Ըստ Մեհրիբան խանումի "դեմոկրատիա" է,երբ մարդուն ձերբակալում են ԻՐ քաղաքական հայացքների համար...Ամուսիններ Յունուսները,Իլգար Մամեդովը,իրավաբան Ինթիգամ Ալիևը,Անար Մամեդլին,Ռաուֆ Միրկադիրովը,Ռասուլ Ջաֆարովը,Էմին Հուսեյնովը,Գիլալ Մամեդովը և այլն...Սա այն մարդիկ են,ովքեր իրենց քաղաքական հայացքների համար կամ գտնվում են բանտերում,կամ էլ լքել են երկիրը...

 

 

Ունենալով շատ լավ "ուսուցիչներ"'ի դեմս Լավրենտի Բերիայի՝Ալիևները նոր բան չեն հնարում և իրենց "խանգարող" մարդկանց մեղադրում են հայերի համար լրտեսելու և հակապետական գործունեության մեջ...
Հ.Գ.Քանի դեռ Բաքուն օգտվում է իր նավթա-խավիարային դոլլարներից և կարող է ԱՄԵՆ ԻՆՉ ԳՆԵԼ՝ կարող է "դաս տալ" եվրոպացիներին,թե ինչպես կառուցել ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ...Ինչպես դա արել էր Twitter-յան ՌԵՄԲՈ Ալիևը իր վերջին գրառման մեջ...

 

 

Բայց Ալիևները լավ "աշակերտներ" չեն և լավ չգիտեն "ԵՎՐՈՊԱՑԻ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ" պատմությունը՝որոնք շատ են սիրում ԲՌՆԱՊԵՏԵՐԻ ՓՈՂԵՐՆ ուտել,բայց վերջում էլ հաշվեհարդար են տեսնում նրանց հետ...Սադդամ Հուսեյն(Իրաք),Մուամար Քադաֆի(Լիբիա),Բեն Ալի(Թունիս),Հոսնի Մուբարակ(Եգիպտոս) և այլն...Սա այն բռնապետերն էին,որոնք մի քանի անգամ ՀԶՈՐ էին Ալիևներից և եվրոպական մայրաքաղաքների ամենաթանկ և սպասելի հյուրերն էին,սակայն նրանց քաղաքական,իսկ շատ դեպքերում էլ երկնային կյանքը շատ դաժան ավարտ ունեցավ հենց նույն ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ պատճառով...Հուսով եմ,ուշ թե շուտ,Ալիևների "դեմոկրատական" իշխանությունը Բաքվում ևս այսպիսի վախճան է ունենալու..

 

 

Գագիկ Համբարյան