Թուրքիան ժամ առ ժամ մոտենում է ,,իսլամական պետության,, զինյալների հարձակման վտանգին:Թուրքական ոստիկանությունը Գազիանթեփ գավառում հայտանբերել և առգրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր՝ մասնավորապես 150 կգ C4 պայթուցիկ, 20 Ժիլետներ նախատեսված մահապարտ ահաբեկիչների համար,մեծ քանակությամբ զենքի եւ փամփուշտներ:Հայտնաբերված պայթուցիկները կարող են ոչնչացնել միջին չափի քաղաք:

 

 

Գազիանթեփի ոստիկանության բաժնի պետ Ալի Գազերը ասել է,որ սկզբում կարծել են թե հայտնաբերվածը պատկանում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK),որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն,սակայն հետո, հայնտաբերելով ,,իսլամական պետության,,-ը հատուկ տարբերանշաններ, հասկացել են,որ դա պատկանում է այդ հենց այդ զինյալներին:Այժմ թուրքական մի շարք քաղաքներում ,այդ թվում Անկարայում և Ստամբուլում,հայտարարվել է կարմիր գոտի,այսինքն զինվորկականները և ոստիկանությունը շուրջօրյա ստուգումներ են անցկացնում ճանապարհների վրա:

 

 


Կարեն Հովհաննիսյան