Երեք պատանի եկան Մեծ Ուսուցչի մոտ:
— Ուսուցիչ, — ասացին նրանք, — ուզում ենք կյանքը ճիշտ ապրել: Ի՞նչ պետք է դրա համար անենք:
Ժպտաց ի պատասխան Ուսուցիչը: Արկղից նա երեք չոր տերև հանեց: Դրեց այդ տերևները երեք պատանիների առջև:
— Երեք չոր տերև է ձեր առջև դրված: Այս երեք տերևների մեջ մեծ ուժ է թաքնված: Առաջին տերևը՝ գիտությունն է: Երկրորդ տերևը՝ երջանկությունը: Երրորդ տերևը՝ հավերժությունը: Որ տերևը որ մեկիդ էլ կհասնի, այդ գաղաբարի հետ էլ կապրեք Ձեր ճիշտ կյանքը:
Կանչեց Ուսուցիչը իր մոտ առաջին պատանուն:

 


— Ընտրիր, — ասաց նա, — տերևը: Բայց նախկան դա ինձ ասա թե որ տերևն ես ուզում, որ քեզ հասնի:
— Ուզում եմ երջանկությունը ստանալ: Երջանիկ կյանք եմ ուզում ապրել:
Ընտրեց առաջին պատանին տերևը: Ուսուցիչը ձեռքի մեջ պտտացրեց այդ տերևն ու ասաց՝
— Քեզ գիտությունը բաժին ընկավ: Քո ճանապարհը՝ գիտությունն է:
Առաջին պատանին վշտացցած հոգոց քաշեց, բայց ինչ կարող էր անել, եթե նման կյանք էր նրան բաժին ընկել:
Սեղանին մոտեցավ երկրորդ պատանին:
— Ուզում էի գիտությունը ստանալ, բայց դե տրված չէր դա ինձ, — վշտացած ասաց նա:

 


Ընտրեց երկրորդ պատանին մնացած երկու երևից մեկը: Ուսուցիչը նորից պտտացրեց այդ ընտրած տերևը ձեռքում և ասաց՝
— Քեզ երջանկությունն է բաժին ընկել: Դու երջանիկ կյանք կապրես:
Հասավ երրորդ պատանու սեղանին մոտենալու հերթը: Սակայն նրան արդեն ընտրություն չէր մնացել:
— Ուզեցել եմ ես միշտ ամեն ինչում հավերժության հասնել ամեն ինչում, — ասաց երրորդ պատանին: — Այնպես որ իմ ցանկությունը իմ ճակատագրի հետ միացան:
Անցան շատ տարիներ: Նորից Ուսուցչի մոտ եկան երեք արդեն ոչ պատանիներ, այլ ծերունիներ: Ուսուցիչը նրանց առջև պատանի էր թվում:
— Դե, ինչպե՞ս ապրեցիք Ձեր կյանքը, — հարցրեց նրանց Ուսուցիչը:

 


— Ապրեցինք, — պատասխանեցին ծերունիները: — Ուղղակի ափսոս, որ այնպես չապրեցինք, ինչպես կցանկանայինք:
Մոտեցավ առաջին ծերունին Ուսուցչին:
— Ինձ գիտությունը բաժին ընկավ, չնայած որ երջանկություն էի ուզում:
— Եվ շա՞տ գիտելիքներ դու ձեռք բերեցիր, — հարցրեց նրան Ուսուցիչը:
— Շատ: Ինչի չդիպչեի, որտեղ, որ չլինեի, ինչի վրա որ չնայեյի, ինչով, որ չզբաղվեի՝ ամեն ինչի մեջ գիտություն էի փնտրում և գտնում էի այն:
— Իսկ երբ ձեռք էիր բերում այդ գիտելիքները, երջանկ չէ՞իր:
— Այն էլ ինչպես, — բացականչեց առաջին ծերունին: — Ինձանից երջանիկ մարդ չկար այս աշխարհում:
— Ուրեմն ապրել ես այնպիսի կյանք, ինչպիսին ուզում էիր, — ամփոփեց Ուսուցիչը:
Մտորեց առաջին ծերունին, որ իրականում էլ, երջանկությունն իր հետ կողք կողքի է քայլել իր ամբողջ կյանքի ընթացքում: Երախտագիտությամբ խոնարհվեց նա Ուսուցչի առջև:
Մոտեցավ Ուսուցչին երկրորդ ծերունին:

 


— Ես երջանիկ կյանք եմ ապրել, — ասաց նա, — բայց կուզեի գիտելիքներ ունենալ:
— Եվ շա՞տ երջանկություն ես Դու տեսել և զգացել, — հարցրեց երկրորդ ծերունուն Ուսուցիչը:
— Շատ: Այդքան երջանկություն մի մարդուն հազվադեպ է բաժին ընկնում: Ամեն բան ինձ համար ուրախություն էր, ամեն բան գեղեցկությամբ և լույսով էր փայլում: Ամեն բանի ես նայում էի երջանիկ աչքերով:
— Իսկ երջանկությունը քեզ գիտտելիքներ չշնորհե՞ց, — հարցրեց Ուսուցիչը:
— Իհարկե, — բացականչեց ծերունին: — Երջանկությունը ինձ շնորհեց գեղեցիկ աշխարհի, պայծառ արևի, կապույտ երկնքի, անսահման ազատության մասին մեծ գիտելիքներ: Երջանիկ աչքերով աշխարհին նայելուց ես շատ բան իմացա:
— Նշանակում է, որ Դու էլ այնպիսի կյանք ես ապրել, ինչպիսին երազում էիր, — ամփոփեց Ուսուցիչը:
Մտորեց երկրորդ ծերունին, որ Ուսուցիչը ճիշտ է ասում: Երախտագիտությամբ խոնարհվեց նա Ուսուցչի առջև:
Ուսուցչին մոտեցավ երրորդ ծերունին:

 


— Պատահականության կամոք ինձ հավերժությունն էր բաժին ընկել, — ասաց ծերունին Ուսուցչին: — Դրա հետ էլ ես ապրեցի իմ ամբողջ կյանքը: Ամեն ինչին նայում էի այնպես, կարծես դա ինձ հետ հավերժ մնալու է: Այժմ նույնիսկ մահը չի կարող ինձանից խլել այն ամենը, ինչ գիտեմ, զգացել եմ և լցված է եղել երջանկությամբ:

 


— Նշանակում է Դու նույնպես ապրել ես այն կյանքը որի մասին երազել ես, — գոհունակությամբ ասաց Ուսուցիչը: — Երեքդ էլ ինձ մոտ մի նպատակով էիք եկել՝ որպեսզի ճիշտ կյանք ապրեք: Յուրաքանչյուրիդ կյանքը իրենն էր, սակայն ապրեցիք Դուք այն միանման: Արդյունքում Ձեզ հավերժություն է տրվել:
Մտորեցին ծերունիները և առաջին անգամ հասկացան, որ իրականում էլ նրանց կյանքերն իրար նման էին ստացվել:

 


Իսկ Ուսուցիչը նորից արկղից հանեց երեք չոր տերև, դրեց սեղանին և ասաց՝
— Գիտություն — Երջանկություն — Հավերժություն — սա էլ հենց կոչվում է ճիշտ կյանք:
Ավա Արդոյից

Կլոդ Վերլինդ "Գրքեր"

 

 

Օրվա առակը՝ Ճիշտ կյանքը - 13 սեպտեմբերի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան