Այսօր կկայանա երկրորդ կիսաեզրափակիչը' Արգենտինայի և Հոլանդիայի հավաքականների միջև:Ես դեռ չեմ հիշում կիսաեզրափակիչ, որտեղ երեկվա խաղից հետո'ինչ որ տող նախընտրելի է պարտությունը; Շատ ավելի լավ է մեկ երկու գնդակի տարբերությամբ զիջել կիսաեզրափակիչում'քան թե եզրափակիչում ընկնել Բրազիլիայի օրը:
Ինչևէ, Հոլանդիան արդեն այս առաջնությունում ջախջախել է Իսպանիային այնպես, ինչպես գերմանացիները Պորտուգալիային:

 

Եվրոպական հարևաններից սահուն անցում լատինաամերիկյաններին:Գերմանիան իր խաղը հաղթեց, եթե Հոլանդիան էլ այսօր իր խաղը խաղա'կունենանք բոլոր վիճակագրական անցյալին հակասող , կարծրատիպերը անտեսող, եվրոպական եզրափակիչ'եվրոպական չեմպիոնով ' Լատինական Ամերիկայում:
Այս առաջնությունում փայլուն թիմեր շատ կային, բայց անկրկնելի փայլով փայլեցին ընդամենը երկուսը:Հենց այդ եզրափակիչն էլ կլինի առաջնության տրամաբանական ավարտը;

 

 

Գարիկ Պետրոսյան