Կարդաբալետ....
Ինգա և Անուշ Արշակյանների մասին Եվրատեսիլյան իրենց ելույթից հետո այսքան չէին հիշել, որքան երե: Մի պահ բոլորը խառնվեցին իրար ու սկսեցին քննարկել, վերլուծել, վիրավորել ու վիրավորվել: Ամեն ինչ սկսվեց Ստյոպա Սաֆարյանից ու ավարտվեց Ստյոպա Սաֆարյանով: Սաֆարյանը Տղամարդու կամք ցույց տվեց ու ներողություն խնդրեց հրապարակավ: Լավ ա, որ ամեն ինչ լավ ա վերջանում:
Քառյակի մասին երեկ սկսեցին խոսել: Դե մի մասը կանխատեսում է, որ նրանք միասնական են ու ավելի ամրապնդվում է նրանց «սերը», մյուս մասը ապահարզանի մասին է խոսում: Բայց ամեն ինչ հեչ քառյակից անկախ, բայց քառյակից ավելի ընդդիմադիր գործում է մեր շատ հին ընկեր, չէ չէ Դաշնակցությունը չէ, այլ ՕԵԿ-ը: Երեկ ելույթներ էր, որ ունենում էին:
Կոնչիտային չմոռացան նաև մեր ԱԺ-ում: Մեր տիկին Նաղդալյանը, կոչ արեց, որ Կոնչիտային մոռանան ու զբաղվեն ավելի կարևոր հարցերով: Ես էլ եմ միանում այս կոչին, բայց էն ԱԺ-ում լուրջ գործով զբաղվելու պահը մի քիչ անիրական է թվում: Հաշվի առնենք նաև այն, որ նիստերին ԱԺ դահլիճը դատարկ է լինում, իսկ մի քանի պատգամավորներն էլ, որ գալիս են նիստերին միանգամից մի քանի գործ են անում, գիտե՞ք հեշտ է մի քանի կոճակ սեղմելը:
Էդգար Խաչատրյան