Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը: Ինչպես եւ վարունգի' կանաչը: Աղջկա՝ կույսը: Կրծքի՝ երկու հատը: Ազգի՝ համաշխարհայինը: Դեպուտատի՝ օգտագործածը: Ռեզինի կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար: Խմբագրի՝ քյարթուն: Պուտանկի՝ մատղաշը: Խաշի՝ թափանցիկը: Իկեբանայի՝ ժինգալով հացը...
Ազգին չկպչենք: Որովհետեւ ազգը չի կարող լինել ախմախ: Անհատապես, բոլորը կարող են լինել անխելք, բայց հավաքականորեն ազգը լինում է երկու տիպի. ամերիկացու տիպը՝ տուպոյ, հարուստ ու անդարդ, եւ հայի տիպը՝ շուստրի, թշվառ ու մտահոգ: Մի խոսքով՝ անբախտ:
Ո՞վ չէր ուզենա, որ իր երկրի բյուջեն լինի Ամերիկայի բյուջեի չափ, բանակը՝ չինականի, Փոքր Մասիսը՝ Մեծից բարձր, իսկ Հայրենիքը՝ մի քանի հատ, ու բոլորը՝ պատմական: Նաեւ՝ ծովից ծով:
Ընդհանրապես, սովորական «սկտրչի» ազգերը ընդամենը մեկ հայրենիք են ունենում, բայց արի ու տես, որ այն ոչ միայն սիրում են, այլև, որքան էլ տարօրինակ թվա, այնտեղ ապրում են: Անկախ այն բանից՝ մեծ է, թե փոքր: Հաստ է, թե բարակ: Երկար է, թե կարճ: Քարից հաց քամելու մազոխիստական հաճույքի հնարավորություն պարգեւում է, թե ոչ: Պատմական թշնամի ունենալու բերկրանք պատճառում է, թե չի պատճառում:
Ճիշտ է, ամենքն էլ հոգու խորքում ուզում են մեկից ավելի հայրենիք: Նրանք էլ են հոգու խորքում ուզում մի քիչ ավելի լեն դաշտ, մի քիչ ավելի խոր գետ: Բայց որովհետեւ բոլորն են ուզում՝ ամենքը ստիպված յոլա է գնում եղածով. կինը՝ աստծո տված ամուսնու ներուժով, ամուսինը՝ իր կնոջ նաղդով: Ձախ ու աջ շեղումներն էլ լինում են անհատական թուլությունների շրջանակներում, ոչ թե մերի նման ազգային-համազգային-մղձավանջային: Համենայն դեպս, հրապարակային քննարկման առարկա չեն դարձնում մեծն ու փոքրը, հաստն ու բարակը, կանաչն ու ճլորածը: Համենայնդեպս, ուստեն՝ ի նշան բողոքի, պատին զարկելով չի ջարդում իր չաքուչը, ինչ է թե՝ ուրիշինի կոթը բռնելու ավելի հարմար է:
Լոռեցիք անհիմն շատն ու մեծը ուզող ուզվորի համար ազդեցիկ մի խոսք ունեն, թե՝ «Շատը գոմշի թրիքն է, իսկ մեծը՝ իշի ****»: Հասկացանք: Խոսքը մեր մեջ, եթե հայրենիքումդ չես ապրում, քո համար ի՞նչ տարբերություն՝ մեծ է, թե փոքր, հաստ է, թե բարակ, պատմական է, թե ներկա: Բայց սա մահկանացու հայաստանցու միտք է, այլ ոչ կենցաղային ու քաղաքական գողուբոզի, որի համար մեծը նշանակում է կուշտ ու անպատասխանատու: Մի տեղ ապրում են, մյուս տեղը գողանում, երրորդ տեղը թռցրածը թաքցնում, չորրորդ տեղը շնանում... Էլ չեմ ասում բնածին ապուշության մասին: Բայց պարզվում է՝ նրանք դա մեզ համար են անում: Մեզ համար են պահանջում մեծ Հայաստան: Իրենց հազար տարի պետք չի: Այդ մեզ ու ազգի համար են իրենցը ճղում: Իրենց ո´չ նախնիներն են ապրել այս հողում, ո´չ իրենք են ապրում, ո´չ էլ իրենց սերունդներն են ապրելու: Այդ մեծ հայրենիքը, պարզվում է, նրանք ուզում են մեզ ու մեր երեխաների համար: Իսկ մենք երկու ոտքներս դրել մի ոտնամանում ու գոռում ենք՝ «Չէ՜, մենք պուճուր Հայրենիք ենք ուզում»:
Ճիշտն ասած, մենք էլ ենք մեր հոգու խորքում մեծ Հայրենիք ուզում, ինչպես ամեն մի կով փորի, թե մայրական բնազդով ուզում է ավելի ընդարձակ մարգագետին: Բայց ի տարբերություն մայրական-անասնական բնազդով ընդարձակ մարգագետին տենչացող կովի, մենք չենք ուզում ազգովին դառնալ այն թերմաշը, որը, հենց կողքից մեկը գոչում է՝ «Հրե´ս խիարը», աղը առած վազում է՝ վրան ցանելու: Իհարկե, գոնե մեկ անգամ կծելու հույսով: Բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք կանաչ խիարի պատմությամբ: Չէ՞ որ խոսքը Հայրենիքի մասին էր լինելու:
Վանո Սիրադեղյան, «Հայրենիքի պատմականը»
16:30 - 12.Հունվար.2014
Առաջարկում ենք նաև
22/11/21 15:15
Այսօր լրանում է Վանո Սիրադեղյանի մահվան 38-րդ օրը, սակայն նա դեռ հողին հանձնված չէ․ Արփի Սիրադեղյան
17/10/21 16:50
«Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը, ինչպես և վարունգի՝ կանաչը, աղջկա՝ կույսը, ազգի՝ համաշխարհայինը»․ Վանո Սիրադեղյանի արդի մտքերը
16/01/17 21:49
Նաեւ հայրենիքի պատմականը
10/01/14 11:31
Ինչպես դա պատահեց (լուսանկար)
08/01/14 18:18
Վանո Սիրադեղյան «Չտեսության Հովիտ»
13/11/13 22:19
Վանո Սիրադեղյան.ելույթ ԱԺ արտահերթ նիստում, 1999թ.
13/11/13 09:26
Վանո Սիրադեղյանի վտարանդիության իրական պատճառը
13/11/13 01:02
Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը. Վանո Սիրադեղյան
13/11/13 00:22
Ծնունդդ շնորհավոր, Վանո
12/10/13 16:41
Վանո Սիրադեղյանը վերադառնում է և իր թեկնածությունը դնում Գրողների միության նախագահի ընտրություններում
05/10/13 23:20
Կյանքում ամեն բան, ինչպես սերմը բույսի ճանապարհ գնալու իր ժամանակն ունի.Վանո Սիրադեղյան, «Տղամարդկանց գերին»
05/09/13 23:20
Թող Վանո Սիրադեղյանը ընտրվի գրողների միության նոր նախագահ
27/08/13 17:00
Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ. Վանո Սիրադեղյան
31/07/13 09:15
«Հրապարակ». Երգելն էլ հո գործ անել չի՞
29/07/13 12:00
Էրիվանի խանության ժամանակները. Վանո Սիրադեղյան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան