Այսօր բոլորիս էլ հայտնի է, որ սոց. ցնցերը, մասնավորապես ֆեսբուքը բավականի հարմար ու արդյունավետ հարթակ է' թե բիզնես ոլորտի, թե քաղաքական նպատակների համար: Բայց իմ կարծիքով ,այն հիմնականում ճիշտ չեն օգտագործում: Ակտիվիստների մի մասը զբաղված է հղումներ տարածելով, մյուս մասը հակառակորդ թեկնածուի վրա ցեխ շպրտելով(կամ էլ հակառակ դաշտի ակտիվիստներին «քլունգելով» ): Այնինչ կարող են ավելի արդյունավետ օգտագործել.
1. Խոսել թեկնացուի ծրագրերի մասին(հասկանում եմ, որ ոչ բոլորն են տեղյակ ծրագրերից, բայց հույս ունեմ ,որ այդպիսիք էլ կան: )
2. Խոսել արած գործերի մասին(եթե այդպիսիք գոյություն ունեն)
3. Հնարավորությունների մասին:
4. Եվ այլն:
Ինձ, որպես ընտրող այս ամենը ավելի կարևոր է , քան այն թե ոնց եք հակառակորդ կողմի ակտիվիստին «քլունգում»:

Հ.Գ. Ոնցվոր ասում են' «աչկիս տեսածն եմ ասում»: Նշեմ նաև այն, որ մի շարք օգտատերեր բավականին հաջող են անում իրենց գործը: