մի բան էլ ասեմ ու վերջ.... Մարկը հիմա հաստատ խաղաղ ու ժպիտով է հեռանում,որովհետև երեկվա համաժողովրդական աղոթքն ու հրաշքի սպասումն ու այսօրվա ցավն ու տխրությունը համաժողովրդական սիրո ամենախոսուն դրսևորումն են... առանց արցունքների հնարավոր չի թերթել ֆեյսբուքյան էջերը.... բայց նույնիսկ իր հրաժեշտի մեջ էլի հաղորդագրություն կա,որի վրա չի կարելի ուշադրություն չդարձնել. աղաչու'մ եմ եկեք սիրենք ու գնահատենք իրար կենդանության օրոք...եկե'ք վայելենք միասին' մեզ տրված յուրաքանչյուր վայրկյանը,որովհետև երբեք չգիտես, թե ինչ կլինի վայրկյան հետո.... նաև սովորեցրեց ,որ լրագրությունն ամեն մարդու խելքի բանը չի , քոփի-փեյթը լավ բան չի...ու դեռ սովորեցնում է...եկե'ք այս այսպես միասնական, համախմբված սիրենք մեր ունեցածը, փայփայենք....ապրե'ք ինչպես ապրվում է ու միայն թե մեծ մեղքեր մի' գործեք.....հավերժ մեր սրտերում ու լուսավոր հիշողություններում....հանգչի'ր խաղաղությամբ բարի մարդ.....