Ժողովուրդ, հասկացանք, «լայքերից» այնքան եք «կուրացել», որ արդեն ներխուժում եք մարդու անձնական կյանք: ՀՀ Սահմանադրություն. հոդված 23. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը...»: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենք, 19-րդ հոդված, «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են'ե) ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից»:
Նախ, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն Մարկ Սաղաթելյանի առողջական խնդիրների մասին նեղ մասնագիտական տեղեկություններ տարածող բժիշկները (քրեական օրենսգիրք' հոդված 145), հետո էլ լրատվամիջոցները' դրանք ճոխացրած հրապարակելու ու կենդանի մարդուն ողջ-ողջ «թաղելու» համար: Մարկ Սաղաթելյանին Առողջություն: Աստված նրա հետ: