Սիրիայի պաշտպանական հզորությունը, ամենայն հավանականությամբ շփոթեցրել է թուրքական կառավարությանը։ Բնական է, որ նրանք ակամա հավանություն էին տալու Կոալիցիայի հրթիռային հարվածը Սիրիական պետությանը․․․ Որքան էլ մեծ լինեն նրանց հավակնությունները, նրանք երևի արդեն կռահում են, որ եթե Սիրիան հարձակում ձեռնարկի ԱՖրինն ազատագրելու համար, ապա իրենք անզոր կլինեն պաշտպանելու այն, և փորձում են ՆԱՏՕ-ին սիրաշահել․․․

Երեկվա հարձակումը բացահայտ ցույց տվեց Սիրիական բանակի հնարավորությունները․․․ Վաղ թե ուշ Սիրիական բանակը շարժվելու է Աֆրինի ուղղությամբ․․․ Ընդ որում, ոչ թե ութսունականների, այլ վաթսունականների զենքով է պաշտպանվել Սիրիան, և ոչ թե մեր հարևանից, այլ նորագույն զինատեսակներով զինված երկրներից․․․