Եթե դեմ եք Ստալինյան ռեպրեսսիաների ցուցահանդեսներին, ապա առաջին բանը, որ պետք է անել՝ հնարավորինս քիչ խոսելն է դրա մասին։ Թումանյանի տուն-թանգարանի ցուցահանդեսի մասին հանրության լայն շերտեր իմացան ցուցահանդեսի բացումից գրեթե մեկ ամիս անց միայն, երբ աղմուկ բարձրացավ։ Ընդ որում, սա էլ ասեմ իմանաք, ցուցահանդեսի աշխատանքը նյարդայնացրել էր ոչ թե ստալինյան թեմատիկայով, այլ նրանով, որ նենց էին հավեսի ընկել, որ արդեն Սասնա ծռերի փիառ կոնտենտ էլ էին սկսել տեղադրել ու արդեն մանրից Սարյանի մայթն էին գրավում։


Առհասարակ՝ արժի՞ արդյոք էս թեման մաժմժել։ Կարծում եմ՝ ոչ։ Ոչ թե նրա համար, որ դա ինչ-որ երրորդ ուժերի կարող է դուր չգալ, կամ էլ՝ գալ, այլ նրա համար, որ դրանում օգուտ չկա։ Չի՛ կարելի մի քանի տասնամյակը մեկ շրջվել ու թքել սեփական պատմությանդ մեջ։ Ընդ որում՝ անել դա միակողմանիորեն ու մակերեսային։


Ստալինյան ռերեսսիաների շրջանի ողբերգությունը ավելի խորն է, քան մեր պրիմիտիվ լիբերալներն են պատկերացնում ու մատուցում։ Տպավորություն է, որ կար բացարձակ ազնվազարմ ու առաքինի հայ ազգ, մեկ էլ եկան չար բոլշևիկներն ու անձամբ Ստալինը և սաղին ռեպրեսսիայի ենթարկեցին։ Եթե խոսում ենք 37-38 թվերի ռեպրեսսիաների մասին ու էքսպոզիցիաներ ենք բացում դրա վերաբերյալ, ապա պետք է դրանցում ներառված լինեն նաև տարատեսակ գործ տվողների անուններն ու դանոսները։ Թե՞, ըստ ձեզ, Ստալինը դեմը բոլոր հայերի ցուցակը դնում էր ու նաուգադ անուններ էր ընտրում։ Դեռ Դովլաթովն էր փայլուն միտք ասել. «մենք անվերջ քննադատում ենք Ստալինին ու իհարկե՛, տեղին ենք անում, բայց ես միշտ ուզում եմ հարցնել, թե ովքե՞ր էին 4 միլիոն դանոս գրողները»։


Եթե մենք էլ մեր մասով սկսենք խորանալ այս հարցում, ապա շատ ու շատ մարդկանց համար տհաճ բացահայտումներ են սպասվում իրենց նախնիների մասին։ Կպարզվի, որ մեկի պապուն սպանել են, կամ էլ Սիբիր են աքսորել, իսկ մյուսի պապը հենց էն լավ տղեն էր, ով դանոս էր գրել, իսկ հետո իրեն էլ էին աքսորել, իսկ երրորդի պապն էլ գնդակահարողն ու աքսորողն էր։ Ու այսպես շարունակ։ Պոզիտիվը ո՞րն է, որ իմանանք բոլոր մանրասներով, թե մեր պատմության տարբեր շրջաններում ինչ տականքություննե՞ր են եղել։


Էհ տենց-տենց, բացենք Ստալինյան ռեպրեսսիաների թանգարան, հետո եկե՛ք բացենք Նժդեհյան ռեպրեսսիաների թանգարան՝ էն ձորը նետված մարդկանց մասին, հետո բացենք դաշնակների ու մաուզերիստների ռեպրեսսիաների թանգարան, հետո բացենք Հայաստանի տարածքում թյուրքական բնակչության ռեպրեսսիաների թանգարան, թե՞ մտածում եք 17-20 թվերին դրանց գլխաքանակը ինքն իրեն կտրուկ նվազեց ՀՀ ներկայիս տարածքում․․․
Հերի՛ք է դիակապտությունով զբաղվեք, նամանավանդ այդքան փնթի ու մակերեսային։ Ինչ-որ բան բացելուց առաջ էլ լավ կլինի կոմպետենտ հանրային քննարկումներով անել դա, ոչ թե Պերեստրոյկայի ժամանակվա լոզունգներով։ Հիշե՛ք, ոչ ոք չունի երաշխիք, որ այս Պանդորայի արկղի բացվելու արդյունքում, չի պարզվելու, որ ինքը հենց այն 4 միլիոն դանոսչիկներից մեկի շառավիղն է։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան