Ռեջեփ Էրդողանը՝ Ալիևի մամլո խոսնակն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է,որ Ադրբեջանը կդադարեցնի կրակը,եթե հայկական կողմը ևս համաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները...
"Հենց ես իմացա այդ մասին,զանգեցի Իլհամ Ալիևին...Ես ցավակցեցի նրան...Այդ ժամանակ բախումները դեռ շարունակվում էին...Եթե հայկական կողմը հայտարարի զինադադարի մասին,ապա Ադրբեջանն էլ է համաձայն դադարեցնել կրակը...",-հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ռ.Էրդողանը,ով համատեղությամբ նաև Թուրքիայի նախագահն է...

 


Իսկ եթե լուրջ,ապա Էրդողանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է,որ ապրիլի 1-ի ագրեսիայի հետևում կանգնած է Թուրքիան,ով հիմա էլ դիրիժորի դերում է հանդես գալիս...Էրդողանը ապացուցեց,որ հրադադարի այս առաջարկը ինքն է արել,այլ ոչ թե Ալիևը...
Զարմանում են,որ մեր ԱԳՆ մինչև հիմա չի արձագանքում լկտի թուրքերին...Ստացվում է,որ Բաքուն բանակցային գործընթացում իր ձայնը տալիս է Թուրքիային...Այս երկու օրերին պաշտոնական Անկարան ավելի շատ է հայտարաություններով հանդես գալիս,քան Բաքուն..
Բաքվից և Անկարայից հնչող այս "խաղաղասեր" առաջարկը ունի մի քանի նպատակ,որոնց իրականացումը հայկական կողմը պետք է ձախողի...Նախ,պլան մինիմումով,պետք է ամբողջովին վերագրավել այն բոլոր հենակետերը,որոնք դեռ գտնվում են ազերիների ձեռքում...Իսկ պլան մաքսիմումով,պետք է անցնել հակագրոհի՝ազատագրելով Դաշտային Արցախի ևս մի քանի տարածքներ...

 

Այս ամենից հետո Ադրբեջանը շատ երկար կմտածի մինչ հերթական պրովոկացիան կձեռնարկի Արցախի դեմ...Այս պահի ստատուս-քվոյի պահպանումը և ամրապնդումը մեծ վտանգներ է պարունակում հայկական պետությունների համար...Ոչ ոք չի կարող մեզ երաշխիքներ տալ,որ մի քանի ամիս հետո կամ հաջորդ տարի մեր աևելյան հարևանը կրկին չի խախտի զինադադարը՝ հենակետեր,այսինքն տարածքներ գրավելու նապատակով...Թշնամին ՊԵՏՔ է պատժվի և շատ խիստ...Առավել ևս,երբ արդեն բացահայտված է,որ այս ամենի հետևում կանգնած է Թուրքիան...
Հ.Գ.Տեսնե՞ս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն տեղյակ է,թե իր ոխերիմ "բարեկամ" Էրդողանն ինչ առաջարկություններով է հանդես գալիս՝անկոչ հյուրի նման խառնվելով Արցախյան հիմնախնդրին...

 

Գագիկ Համբարյան