Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1972 թվականին Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը:
Կանոնադրությունն ուժի մեջ մտավ 1972 թվականի մարտի 1-ին, և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ:

 

ՔՊՄԿ-ն մարտի 1-ը սահմանեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանը 1994 թվականի ապրիլից Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: Քաղպաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Հայաստանի մարզերում և Երևանում անց են կացվում բաց դասեր, ուսումնավարժություններ, տարահանումներ:

 


Անի Ասլանյան