Կակազողների միջազգային ընկերակցության (International Stuttering Association, ISA) նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ն աշխարհում նշվում է որպես Կակազողների միջազգային օր: Ընկերակցությունը հիմնադրվել է 1995-ին եւ ինքն իրեն ներկայացնում է որպես «բոլոր կակազողների խոսափողը միջազգային մակարդակում»:
Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն, «կակազում» է կոչվում խոսքի այն խանգարումը, որը բնութագրվում է հնչյունների, վանկերի եւ բառերի հաճախակի կրկնմամբ կամ երկարացմամբ, ինչպես նաեւ խոսքի մեջ հաճախակի դադարներով եւ անվճռականությամբ, ինչը կտրատում է խոսքի ռիթմիկ ընթացքը:

Մարդը ցանկացած տարիքում կարող է կակազելու սովորություն ձեռք բերել, բայց ամենից հաճախ դա ի հայտ է գալիս 2-ից 6 տարեկանում՝ հենց այն տարիքում, երբ ձեւավորվում են խոսելու հմտությունները:
Հետաքրքիր է, որ տղաները երեք անգամ ավելի են ենթակա կակազելուն, քան աղջիկները: Երբեմն պատանիների մոտ կակազելու սովորությունը նորից հայտնվում է 15-17 տարեկանում, ինչը մասնագետների կարծիքով ամենից հաճախ կապված է նեվրոզների ի հայտ գալու հետ:
Կակազողների միջազգային ընկերակցության (International Stuttering Association, ISA) նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ն աշխարհում նշվում է որպես Կակազողների միջազգային օր:

Ընկերակցությունը հիմնադրվել է 1995-ին եւ ինքն իրեն ներկայացնում է որպես «բոլոր կակազողների խոսափողը միջազգային մակարդակում»:
Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն, «կակազում» է կոչվում խոսքի այն խանգարումը, որը բնութագրվում է հնչյունների, վանկերի եւ բառերի հաճախակի կրկնմամբ կամ երկարացմամբ, ինչպես նաեւ խոսքի մեջ հաճախակի դադարներով եւ անվճռականությամբ, ինչը կտրատում է խոսքի ռիթմիկ ընթացքը:

Մարդը ցանկացած տարիքում կարող է կակազելու սովորություն ձեռք բերել, բայց ամենից հաճախ դա ի հայտ է գալիս 2-ից 6 տարեկանում՝ հենց այն տարիքում, երբ ձեւավորվում են խոսելու հմտությունները:
Հետաքրքիր է, որ տղաները երեք անգամ ավելի են ենթակա կակազելուն, քան աղջիկները: Երբեմն պատանիների մոտ կակազելու սովորությունը նորից հայտնվում է 15-17 տարեկանում, ինչը մասնագետների կարծիքով ամենից հաճախ կապված է նեվրոզների ի հայտ գալու հետ:
Սովորաբար կակազելը տարիքի հետ անցնում է, բայց վիճակագրության համաձայն, չափահասների միայն 1 տոկոսն է կակազում:

Հետաքրքիր է, որ խոսքի նման թերությունը շատ մարդկանց չի խանգարել հայտնի դառնալ եւ իրեն իրացնել այնպիսի ոլորտներում, որտեղ գեղեցիկ խոսելու կարողություն է պահանջվում: Այդ մարդկանց թվում կինոռեժիսորներ կան, դերասաններ, հեղինակային երգիչներ, հռետորներ, քաղաքական գործիչներ, բանաստեղծներ, զորավարներ, հոգեւորականներ, հեռուստահաղորդավարներ եւ հանրային մասնագիտությունների այլ ներկայացուցիչներ: Կակազելու սովորությունից տառապել են Դեմոսթենեսը, Ուինսթոն Չերչիլը, Մերիլին Մոնրոն, Իսահակ Նյուտոնը, իսկ մեր ժամանակակիցներից Բրյուս Ուիլիսը, Արտեմի Տրոիցկին եւ շատ այլ հայտնի մարդիկ:

Սևակ Գրիգորյան