Հոկտեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես ստանդարտների միջազգային օր: Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ԻՍՕ)ստեղծվել է 1946 թվականի հոկտեմբերի 14-ին Լոնդոնում կայացած կոնֆերանսի ժամանակ ստանդարտացման ազգային քսանհինգ կազմակերպությունների կողմից: 1970 թվականին ԻՍՕ-ի նախագահն առաջարկել է հոկտեմբերի 14-ը նշել որպես Ստանդարտացման միջազգային օր: Նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել ստանդարտացման կարևորությունը համաշխարհային տնտեսության համար, դրա դերի ակտիվացումը որպես հիմնական աջակից ոչ միայն արդյունաբերության, առևտրի, այլև ամբողջ աշխարհի կառավարությունների և սպառողների համար: Հայաստանի Հանրապետությունը Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ներկայացնում է Ստանդարտների ազգային ինստիտուտը: 1997 թվականից ԻՍՕ-ի լիիրավ անդամ է: Միջազգային ստանդարտացման կազմակերպությունների հետ ինստիտուտն տարբեր երկրների հետ ունի փոխճանաչման համաձայնագրեր, եւ ներմուծվող ապրանքների դեպքում ընկերությունների կողմից ներկայացվում է սերտիֆիկատ:

 

Արտադրանքի եւ ծառայություններին վերաբերող միջազգային ստանդարտները սատարում են որակին, անվտանգությանը, փոխադարձ փոխարինելիությանը եւ արդյունավետությանը: Միջազգային ստանդարտներն ապահովում են այդ բոլոր գործոնները' միաժամանակ երաշխավորելով արտադրողների անվտանգ մուտքը համաշխարհային շուկա: Ստանդարտները շարունակում են մնալ դրական փոփոխությունների գործիք, վերացնելով տեղեկատվության փոխանակման և համագործակցության խոչընդոտները, իսկ ՄԷԿ-ի, ԻՍՕ-ի և ՄՀՄ-ի գործունեությունը շարունակում է խաղալ կարևոր դեր ստանդարտների զարգացման մեջ, որոնք օգնում են տարածել գիտելիքներ ամբողջ աշխարհում և հանդիսանում են էական գործոններ համաշխարհային տնտեսության բարգավաճման մեջ:

 

Սևակ Գրիգորյան